News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կառավարությունն առաջարկում է գրավը դարձնել առանձին խափանման միջոց: Այս մասին մարտի 25-ին ԱԺ նիստում Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ այս օրենսդրական նախաձեռնությունն ընդունելու անհրաժեշտությունը բխում է բացի կալանավորումից, խափանման այլընտրանքային միջոց ներդնելու արդիականությունից: Բադասյանը նշեց, որ այսպիսի պրակտիկան ակտիվորեն կիրառվում է շատ երկրներում: «Այս օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է գրավը խափանման միջոցի առանձին տեսակ դարձնելը եւ պրակտիկայում քաղաքացիներին բանտակելու հնարավորինս շատ դեպքերի բացառումը»,- պարզաբանեց արդարադատության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ