News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս շրջանում օդի որակը բարելավվել է 30 տոկոսով, հայտնում է RFI-ը՝ հղում կատարելով Le Monde-ին։ Այդ կտրուկ բարելավումը գլխավորապես կապված է ավտոմեքենաներից եւ տրանսպորտի այլ միջոցներից վնասակար արտանետումների կրճատման հետ։

Le Monde-ը հղում է կատարում Airparif ընկերության հետազոտության արդյունքներին, որոնք հրապարակվել են մարտի 25-ին։ Փորձագետների չափումների համաձայն, փարիզյան շրջանում օդի որակը բարելավվել է 20-30 տոկոսով։ Մասնագետները օդի նմուշը համեմատել են մարտի սովորական ցուցանիշների հետ։

Նրանք պարզել են, որ այդ բարելավումը կապված է ազոտաթթվի ավելի քան 60 տոկոս նվազման հետ։ Մարտի 17-ին այն ընկել էր 41 տոկոսով, իսկ ուրբաթ օրը՝ արդեն 64 տոկոսով։ Airparif-ի ղեկավար Կարին Լեժեն այս նվազումը բացատրում է տրանսպորտային միջոցների եւ ավիահաղորդակցության կտրուկ կրճատման հետ։ Փորձագետը նշում է, որ ճանապարհներին երթեւեկության ինտենսիվությունը նվազել է 70-90 տոկոսով։ Բացի այդ, Airparif-ը գրանցել է CO2-ի արտանետումների 30 տոկոս նվազում։ Հիշեցնենք, որ նման միտում NASA-ի փորձագետները կարանտինի սահմանումից հետո գրանցել են Չինաստանում եւ Իտալիայում։

Սակայն մասնագետներն ընդգծում են, որ օդում մանր մասնիկների պարունակությունը, որոնք ամենավտանգավորն են մարդու առողջության համար, չի փոխվել։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ դրանց չափը պահպանվում է նախկին մակարդակի վրա, քանի որ գյուղատնտեսական գործունեությունը շարունակվում է եւ ջեռուցման սեզոնը չի վերջացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք հավատում ԱՄՆ-ի բարի կամքին․ Իրանի ԱԳՆ
Նա հիշեցրել է, որ Իրանը բազմիցս դիմել է պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով պաշտոնական եւ հանրային ուղիներով․․․
Կորոնավիրուսը ԵՄ-ի համար «ամենամեծ փորձությունն է»․ ՄԵրկել
Մերկելը կոչ է արել եվրոպական երկրներին միավորվել աշխարհամասում տարածված պանդեմիայի հետեւանքով վերականգնվելու համար․․․
ԱՄԷ-ում վերականգնել են սահմանափակ ուղեւորատար թռիչքները․ AFP
Թռիչքները բաց են օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք ցանկանում են հեռանալ Արաբական Միացյալ էմիրություններից, իսկ երկիր մուտք գործելն արգելված է։ Պարսից ծոցի պետության օտարերկրյա բնակիչներին արգելված է ժամանել երկիր մինչեւ ապրիլի կեսը․․․
Հյուրանոցներին, որտեղ մեկուսացվածներ կան, պետությունը վճարում է. Փաշինյանը՝ «տուրիզմի ոլորտը զրոյի հավասարվելու մասին»
Մենք նրանց վճարում ենք աշխատավարձի կեսը, բայց ոչ ավելի քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով…
Ստեփանակերտում ախտահանել են շուկաները
Այսպես՝ «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ կողմից քլորի լուծույթով…
ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա համար. ԱԺ աշխատակազմի ղեկավար
Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների …
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ