News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջին ընթերցմամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ հաստատեցին գործող օրենքներում:

Դրանց թվում են.

«Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելիս զինվորական անձնակազմի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 114, միաձայն),

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 113, միաձայն),

Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 84, «դեմ»` 29),

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 108, միաձայն),

«Պետական տուրքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 91, «դեմ»` 18, 4` ձեռնպահ):

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել:

Դրանց թվում են.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 101, «դեմ»` 12),

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ («կողմ»` 100, «դեմ»` 3, ձեռնպահ` 2),

Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 109, միաձայն),

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 112, միաձայն),

«Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 115, միաձայն),

Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 97, «դեմ»` 16):

Խորհրդարանականները վավերացրել են նաեւ մի շարք միջազգային համաձայնագրեր.

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրը փոփոխելու մասին» չորրորդ արձանագրությունը («կողմ»` 114, միաձայն);

«Նավագնացության մասին» համաձայնագիրը («կողմ»` 114, միաձայն):

Նշենք, որ խորհրդարանում քվեարկությունից հետո ԱԺ-ում կկայանա չորեքշաբթի օրերն անցկացվող ավանդական կառավարության ժամը, իսկ քառօրյան, սովորականին հակառակ, ոչ միայն չձգձգվեց, այլեւ ավարտվեց երկու օրում: Այսօր Հայաստանի խորհրդարանը, չնայած մայրաքաղաք բերված զրահատեխնիկային, հանգիստ ոչ ակտուալ հարցեր էր քննարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ