News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այսօր առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի մոտակայքում գտնվող Մամուլի շենքի աշխատակիցները լսել են՝ ինչպես են աղմկում և օգնություն կանչում «Դատապարտյալների հիվանդանոցում բուժվող դատապարտյալները։

Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Գյուրջինյանը «Ֆեյսբուքում» տեսանյութ է տարածել,  որտեղ լսվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից լսվող տղամարդկանց ձայները։

NEWS.am-ը կապ հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենակիհետ որտեղից հայտնեցին, որ հարցը վերաբերում է ազատազրկված անձանց տեղափոխմանը։ Այս պահին լրացուցիչ միջոցառումներ են իրականցվում։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Արդարադատության նախարարին հարց էր ուղղել այն մասին, որ ահազանգեր կան՝ «Դատապարտյալների հիվանդանոցից» դուրս են գրում, քանի որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում արտակարգ դրության հետ կապված։

Նախարարը պատասխանել էր. «Ձեր տեղեկությունը լիարժեք ճիշտ չի, բոլորին չեն հանում։ Որևէ դատապարտյալի մոտ մինչև այս պահը կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Խուճապի հիմք չկա։ Բոլոր անձինք, ովքեր կարիք ունեն, պատշաճ բժշկական օգնություն կստանան»։

Այս առնչությամբ Aravot.am-ը գրում է. «Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդ կալանավորներն առավոտվանից դրսում էին, եւ ահազանգեցին, թե իրենց կորոնավիրուսի հետ կապված հանել են հիվանդասենյակներից:

Հարցին՝ ինչու են դատապարտյալ հիվանդները դրսում, ոչ թե հիվանդասենյակներում, ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը պատասխանեց. «Խուճապ չկա, որեւէ դատապարտյալի դուրս չեն գրել: Այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսով վարակված անձ չկա, որպեսզի տանեն կամ տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց»:

Կայքը նաև հիշեցնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ են կրում նաև կիսաբաց տիպի դատապարտյալներ, որոնք ցերեկվա ժամերին կարող են ազատ տեղաշարժվել հիմնարկի տարածքում:

Տպել
Ամենաշատ