News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Որոշ տնտեսվարողներ այս իրավիճակում անբերխղճություն եւ ախորժակի մեծացում են դրսեւորում՝ չհիմնավորված գներ սահմանելով: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

Նրա խոսքով, թեեւ կառավարության արտակարգ նիստում հայտարարվեց, որ պետք է վերահսկողություն իրականացվի, որպեսզի գնային տատանումներ չլինեն, սակայն ունենք մի իրավիճակ, երբ եւ առաջնային անհրաժեշտության ապրանքները, եւ բժշկական ապրանքները, մասնավորապես, դիմակները, ալկոգելը գնի կտրուկ աճ են գրանցել. «Եթե 2 ամիս առաջ ունեինք ալկոգել արտադրող երեք ընկերություն եւ 100 մլ-ի դիմաց քաղաքացին վճարում էր 350 դրամ, այսօր ունենք 11 արտադրող ընկերություն, բայց գները կտրուկ աճել են: Դեռ ավելին, երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ մարզերից մեկի դեղատներից մեկում մարդիկ բարձր գնով ձեռք են բերել ալկոգել, որի վրա ոչ բաղադրությունն է գրված, ոչ էլ արտադրող ընկերության անունը: Կարծես տարան էլ նախկինում օգտագործված էեղել:

Մեր առաջարկն է, որ րոպե առաջ պարետատունը որոշում կայացնի շուկայի լիարժեք վերահսկողական գործառույթներով օժտի համապատասխան մարմիններին»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կոչ արեց իշխանություններին գնալ ու տեսնել, թե ինչ է կատարվում բանջարեղենի շուկայում. «Էդ որ ասում եք՝ գնաճ չկա: Գնաճ չի է, այլ սուպերգնաճ է»:

Նա նշեց, որ այսօր մտել է քաղաքկի կենտրոնի 12 դեղատներ. «Մի տեղ նույն գրամանոց ալկոգելը վաճառվում է 250 դրամով, մի տեղ 450 դրամով, մի տեղ ընդհանրապես 700 դրամով է վաճառվում: Ու որ հարցնում ես, էդ աշխատողը ադուվանչիկ աչքերով նայում է քեզ, չի հասկանում՝ ինչ ասի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է ավելի քան 2 միլիոնով
Ամենածանր համաճարակաբանական իրավիճակն Ամերիկայում է...
Ցածր եկամուտ ունեցող երկրները կորոնավիրուսի ախտորոշման 120 միլիոն թեստ կստանան. ԱՀԿ
Այս թեստերը թույլ են տալիս վարակի ախտորոշում անցկացնել ընդամենը 15-30 րոպեում...
ԱՄՀ-ն պատմել է, թե ինչպես համավարակը կազդի եվրոպական երկրների տնտեսությունների վրա
Ընդ որում, Գեորգիեւան խոստովանել է, որ երկրորդ եռամսյակի տվյալները մի փոքր ավելի լավն էին, քան հունիսյան կանխատեսումները ...
ԱՀԿ-ն դեռ տվյալներ չունի կորոնավիրուսի ծագման մասին
Նրա խոսքով` վիրուսի ծագման հարցն ուսումնասիրում են չինացի փորձագետները, ԱՀԿ-ն հրավիրվել է մասնակցել...
ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսը կարող է սեզոնային վարակ դառնալ
Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե երբ դա կարող է պատահել, բայց ես լավատես եմ․․․
Մակրոնը փորձել է արդարացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված նոր սահմանափակումները
Ամենաշատ