Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը, որը պլանավորված է ապրիլի 10-ին, տեսակոնֆերանսի ձեւաչափով կանցկացվի, ասվում է խորհրդակցության արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
ԵՏՀ խորհրդի անդամները քննարկել են նաեւ Եվրասիական միջկառավարական խորհրդի ապրիլին նախատեսված նիստի հետ կապված հարցեր։ Որոշվել է, որ այն նույնպես տեսակոնֆերանսի ձեւաչափով կանցկացվի։