News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք բազմիցս ասել ենք, որ տուրիզմը կարեւոր ոլորտ է, որը համակարգային լուծումներ եւ մոտեցումներ է պահանջում: Նման որոշումներից մեկը կարող է լինել տուրիստական ընկերությունների լիցենզավորումը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել եւ ավելի ճշգրիտ վիճակագրություն վարել, ինչը կարեւոր նշանակություն ունի արդյունավետ որոշումներ կայացնելու տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Ըստ նրա` կառավարության ծրագրի շրջանակներում սոցիալական խմբերի համար, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների համար շատ կարեւոր է գիդերի աջակցությունը:

Նա պարզաբանեց, որ Ֆեդերացիան պաշտոնապես դիմել է իշխանություններին մի շարք առաջարկություններով: «Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները` մենք առաջարկել ենք տուրիստական ընկերություններին հնարավորության սահմաններում առանց տոկոսի վարկեր տրամադրել մինչեւ 36 ամիս ժամկետով` միջոցների ստացումից 12 ամիս անց վարկի մարումը սկսելու հնարավորությամբ: Բացի այդ, մենք առաջարկում ենք սուբսիդավորել աշխատավարձի առաջին 2-3 ամիսները»,- նշել է Մեխակ Ապրեսյանը:

Փորձագետը համոզմունք հայտնեց, որ եթե առանց տոկոսադրույքի վարկերը տրվեն բանկերի միջոցով, դա հնարավորություն կտա միասնական եւ հավասար պայմաններ ստեղծել բոլոր ընկերությունների համար:

«Կարեւոր է նաեւ իրական վարկային արձակուրդների տրամադրումը, այլ ոչ թե այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, ոչ մի կապ չունի այդ հասկացության հետ»,- եզրափակեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ