News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ինչպես շատ ընկերություններ, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդեն իսկ հատկացրել են ֆինանսական միջոցներ, ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում և կորոնավիրուսի դեմ պայքարի մասնակցություն նպատակահարմար համարեց նվիրաբերել 20 միլիոն ՀՀ դրամ գումար:

Բանկի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն ֆինանսական միջոցներ հատկացնելով, այլ նաև իր աշխատակիցների և հաճախորդների մասին հոգալով: Վերջին ամսվա ընթացքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Բանկն իրականացրել է մի շարք միջոցառումներ,  մասնավորապես՝ Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներն ապահովվել են դիմակներով, ձեռնոցներով և հակասեպտիկ պարագաներով: Անընդմեջ իրականացվում են սանիտարահիգիենիկ միջոցառումներ և տարածքներն ախտահանվում են: Աշխատակիցների մեծամասնությունն աշխատում է հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացվում են առցանց հարթակներում, Գլխամասային գրասենյակի աշխատակիցների հաղորդակցությունը հարկերի միջև սահմանափակ է:

Բոլոր այս միջոցառումները նախաձեռնված են ի աջակցություն ՀՀ Առողջապահության նախարարության և երկրի բնակչության շրջանում վարակի նվազեցմանը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բոլոր բժիշկներին և բուժանձնակազմին, ովքեր այս ծանր իրավիճակում աշխատում են 24/7 ռեժիմով և պայքարում են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մենք վստահ ենք, որ մեր ֆինանսական աջակցությունը կտա հավելյալ հնարավորություն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի արագ վերջնական արդյունքի հասնելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ