News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Պացիենտների թվի աճմանը զուգընթաց մոտեցումները փոխվում են։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով պատգամավորների այն հարցերին, թե ունենք արդյոք մենք հանրապետության իվանդանոցներում բավարար քանակի մահճակալներ, ինչպես նաեւ թթվածնի մատակարարման սարքեր՝ կորոնավիրուսով վարակվածներին սպասարկելու համար։

Թորոսյանի խոսքերով՝ ներկայում Երեւանում գործում է 4 հատուկ բժշկական կենտրոն։

«Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վնասվածքաբանության ինստիտուտը, Ոստիկանական հոսպիտալը եւ «Սուրբ Աստվածածին» հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը ընդհանուր առմամբ ունեն 650 մահճակալ»,- պարզաբանեց Թորոսյանը։

Նա նաեւ նշեց, որ մարզային բժշկական կենտրոնները նույնպես կարող են նման աշխատանք կատարել։

Խոսելով արհեստական շնչառության սարքերի մասին՝ նախարարն ընդգծեց, որ ներկայում իրենց տրամադրության տակ 42 սարք կա, որոնցից միայն մեկն է օգտագործվում։

«Մենք սկսել ենք 7 սարքերի գնման գործընթացը։ Սակայն ամբողջ աշխարհում նման սարքավորումների դեֆիցիտ կա»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ իրենց տրամադրության տակ եղած սարքերը իրավիճակի սրման դեպքում կարող են պարզապես չբավարարել բոլոր կարիք ունեցողների պահանջները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան. Տեր Վահրամ քահանա
Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում որոշում է կայացվել...
Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25 անձ կա․ Հունան Պողոսյան
Սկզբնաղբյուրը, որպես կանոն, Կապանում եւ Մեղրիում գրանցված դեպքերն են․․․
EDPS-ն կոչ է անում ստեղծել COVID-19 համաեվրոպական բջջային հավելված․ Reuters
Ամբողջ Եվրոպայում կառավարությունները մշակել կամ պատրաստվում են թողարկել հեռախոսային խոսակցություններին հետեւող հավելվածներ, որպեսզի․․․
ԱՀԿ. դիմակները չեն կարող կանգնեցնել համավարակը, մեկուսացումից ելքը պետք է աստիճանական լինի
Նա հայտնել է, որ ապրիլի 18-ին երգչուհի Lady Gaga-ն ուղիղ եթերով համերգ կանցկացնի այլ հայտնի արտիստների հետ, որպեսզի համավարակի դեմ պայքարի համար միջոցներ հավաքվեն...
Մենք չենք հավատում ԱՄՆ-ի բարի կամքին․ Իրանի ԱԳՆ
Նա հիշեցրել է, որ Իրանը բազմիցս դիմել է պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով պաշտոնական եւ հանրային ուղիներով․․․
Կորոնավիրուսը ԵՄ-ի համար «ամենամեծ փորձությունն է»․ ՄԵրկել
Մերկելը կոչ է արել եվրոպական երկրներին միավորվել աշխարհամասում տարածված պանդեմիայի հետեւանքով վերականգնվելու համար․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ