News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Իտալիայի կառավարությունը մինչեւ 3000 եվրո բարձրացնում է կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինի խախտման տուգանքները։ Այս մասին հայտարարելով՝ վարչապետ Ջուզեպե Կոնտեն միաժամանակ սահմանափակման խիստ միջոցառումները մեղմացնելու հույս է հայտնել։ Վարակման նոր դեպքերի թիվը երկրում նվազում է, սակայն մահվան ելքերի թիվը շարունակում է աճել։ Միաժամանակ, ավելի ու ավելի շատ մարդ է առողջանում, հայտնում է Reuters-ը։

«Մենք տուգանք ենք ներդրել, որի չափը կազմում է 400-3000 եվրո, քանի որ նախկին կանոնները խախտվել են։ Այսուհետ նոր տուգանքներ են գործում»,- ասել է նա։

Երկրում բոլոր հաստատությունները, որոնք կապ չունեն կենսապահովման հետ, փակ են մինչեւ ապրիլի 3-ը։ Մարդիկ պարտավոր են տանը մնալ։ Ժամկետը կարող է երկարաձգվել եւս 4 ամսով։

Հռոմի Casal Palocco հիվանդանոցը վերջին ժամանակներս բացառապես կորոնավիրուսով հիվանդների է ընդունում։ Վերակենդանացման բաժանմունքում 30 մահճակալ կա, եւս 68 մահճակալ նոր ընդունվածների եւ առողջացողների համար է նախատեսված։

31 օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 70 000-ի։ Երեքշաբթի օրը մահացել է 743 մարդ, համաճարակի ընթացքում՝ ավելի քան 6800 մարդ։ Միաժամանակ, նոր հիվանդացողների թիվը կրճատվում է։ Առողջացել է ավելի քան 8300 պացիենտ, որից 894-ը՝ երեկվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուրբաթ օրվանից խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել. Նիկոլ Փաշինյան
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի տեղում կազմակերպենք թեստերի արտադրություն…
ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ. ԱԱՏՄ
Հիմնական խախտումներն առնչվում են աշխատողներին դիմակներով ու ձեռնոցներով…
Արտակարգ դրության օրերին պրոֆեսիոնալ վարորդների մեծ պահանջարկ կա. Նիկոլ Փաշինյան
Ցավոք սրտի գիտեք, որ ամբողջ աշխարհում տարածված է կորոնավիրուսը եւ գիտեմ, որ բավականին թվով վարորդներ վարակվել են կորոնավիրուսով…
Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը
Ապրիլի 2-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ից Արցախ մուտք գործած և օրեր առաջ Քաշաթաղի…
Վրացիներին կոչ են անում չայցելել եկեղեցի կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ․ Newsgeorgia.ge
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան եւ կառավարության երեք նախարարներ հայտարարել էին, որ այս տարի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով խախտելու են Զատկի ծիսակարգին մասնակցելու ավանդույթն ու դիտելու են արարողությունը հեռուստացույցով․․․
Մոսկվայից ժամանած 222 քաղաքացիները 14 օրով կլինեն կարանտինի ռեժիմի մեջ. Տիգրան Ավինյան
Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ