News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտադատարանային մահապատիժների հարցերով ՄԱԿ զեկուցող Ագնես Կալամարդը ողջունել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով Սաուդյան Արաբիայի 20 քաղաքացիներին Թուրքիայի կողմից մեղադրանք ներկայացնելու հանգամանքը։ Նա նշել է, որ դա անհրաժեշտ է որպես «Սաուդյան Արաբիայի կողմից արդարադատության ծաղրի» հակակշիռ, հաղորդում է Reuters-ը։

Նա ԱՄՆ իշխանություններին կոչ է արել հրապարակել իրենց հետեւությունները լրագրողի մահվան պատասխանատվության մասին՝ «ընդգրկելով նաեւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի պատասխանատվության հարցը»։

Անցած տարվա դեկտեմբերին Սաուդյան Արաբիայում այս գործով հինգ մեղադրյալներ դատապարտվել են մահապատժի, եւս երեքը՝ ընդհանուր առմամբ 24 տարվա ազատազրկման։ Ընդհանուր առմամբ այս գործով անցել է 11 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ