News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 25-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ու համապատասխան գործողությունների նախանշմանը: 

Տնտեսվարողներին աջակցելու և բնակչությանն այլ ռիսկերից հնարավորինս զերծ պահելու նպատակներից ելնելով՝ Գրիգորի Մարտիրոսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել գործողությունների ուղղությունները, իրականացվելիք միջոցառումներն ու կիրառվող գործիքները: «Հատկապես կարևորում եմ գլոբալ սպառնալիքից բխող ռիսկերը բիզնեսի համար նվազագույնի հասցնելուն ուղղված պետական աջակցության արդյունավետ  գործիքների քննարկումը՝ ինչը հանդիսանում է նաև Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականը», - նշել է պետական նախարարը:

Պետական նախարարն, ըստ ոլորտների, լսել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների առաջարկություններն ու իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:

Խորհրդակցության ավարտին Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ հնարավոր տնտեսական ռիսկերը նախանշելու և ըստ ազդեցության հավանական ուժի` կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածներում և առաջնահերթություններից ելնելով` հստակեցնելու դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները:

Արցախի հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի ելույթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին...
Կորոնավիրուսից մահացածներն են 83-ամյա կին եւ 69-ամյա տղամարդ
Այսպիսով` երեկ կատարվել է 825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք: Ունենք 39 առողջացած...
Կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 266066, վերջին մեկ օրում` 825 նոր թեստավորում...
Աշխատանքը համավարակի պայմաններում. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետի հետի հարցազրույցը
Համավարակը խախտեց մարդկության կյանքի բնականոն ընթացքն ու տրամաբանությունը, և որևէ պետություն զերծ չմնաց դրա հետևանքներից...
Արգենտինայում մեկ օրում մահացել է ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակված պացիենտ
Երկրի մայրաքաղաքում մեկ օրում մահացել է 678 բնակիչ․․․
ԵԿԲ նախագահ. Տնտեսությունը վերականգնվում է, բայց վերականգնումը մնում է անորոշ
«Դա մեծապես կախված է համավարակի հետագա զարգացումից եւ զսպման քաղաքականության հաջողությունից...
Ամենաշատ