News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 25–ին, շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ եւ մաղթել խաղաղություն և շարունակական առաջընթաց: Այս ամսին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

«Հայ-հունական դարավոր բարեկամության հիմքում ընկած են մեր ժողովուրդների նույնական արժեքները, պատմամշակութային սերտ առնչությունները և փոխադարձ անկեղծ համակրանքը: Համոզված եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ