News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եւս 2 բուժված եւ Հայաստանում ունենք նոր տիպի կորոնավիրուսից ապաքինված ընդհանուր առմամբ 18 քաղաքացի։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Երկրում մարտի 25-ի՝ ժամը 10-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է:

Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեմ է վարկային արձակուրդի գաղափարին:

«Եթե մարդը խրոնիկ անպարտաճանաչ գործընկեր է, մենք էլ մի հատ արձակուրդ ենք տալիս, ու ասում ենք՝ լավ, մի 2 ամիս էլ մի կատարի՞: Կամ այսօր բնականոն աշխատող մարդկանց, որոնք բիզնես են անում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք», պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան ասել է Փաշինյանը:

Այսօրվանից Հայաստանում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվել են երեկ ընդունված  որոշմամբ: Պարետատան հերթական նիստին հայտարարել է

պարետ Տիգրան Ավինյանը։  Ըստ նրա՝ մինչեւ մարտի 31-ը հնարավորինս պետք է նվազեցվի մարդկանց տեղաշարժը,  վիրուսի հետքը տեսադաշտում պահելու եւ դրա տարածման դեմ արդյունավետ պայքարելու համար:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելով միջոցառումների խստացումը մայրաքաղաքացի թաղամասերից շատերում քիչ բան է փոխել։ Թեեւ մի քանի օր է՝ կառավարությունը հարդորում է, որ առավոտյան 10-ից 12-ը մթերային խանութներից օգտվեն միայն տարեցները, բայց թե փողոցները, թե խանութներն այսօր առավոտյան տարբեր տարիքի մեծ թվով անձինք կային։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Արտակարգ իրավիճակների  նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն օնլայն  խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարների հետ: Վերջինները  զեկուցել են մարզերում ախտահանման աշխատանքների մասին:

Ով ասում է՝ հարկեր վճարելը «կաշի քերթել է», ճիշտ չի պատկերացնում Հայաստանում իրավիճակը,  լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի փոխնախագահ  Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քննադատությանը, թե իշխանությունը «կաշի քերթելով» է բյուջե լցնում:

Միտք եմ ասել, տեսակետ եմ ասել, ես իմ տեսակետին տեր եմ մինչեւ վերջ, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին հայտնած իր մտքերի արձագանքներին: Մասնավորապես իր ձեռնարկություններում պարապուրդի մատնված աշխատողներին վճարելու վերաբերյալ, Ծառուկյանն ասել էր. «ով որոշում ընդունել է, նա էլ պետք է վճարի»:

Նույն նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե ամենակարեւորը մեր քաղաքացիների սոցիալական անվտանգությունն է, սոցիալական երշախիքը, բայց ինքը ուզում է խոսել մարդու իրավունքների մասին:

Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաինյանը: «Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության եւ արդարացվածության: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ», գրել է Փաշինյանը, ընդգծելով, որ դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ:

Այսօր առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոց» Քրեակատարողական հիմնարկի մոտակայքում գտնվող Մամուլի շենքի աշխատակիցները լսել են՝ ինչպես են աղմկում և օգնության կանչում բուժվող դատապարտյալները։

NEWS.am-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենակից հայտնել են, որ հարցը վերաբերում է ազատազրկված անձանց տեղափոխմանը։

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել, նշելով, որ կալանավորների բուժումը դադարեցնելու եւ տեղափոխելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նշվել է, որ հիվանդանոցում ստեղծվում են հատուկ պայմաններ, վարակի հայտնաբերման դեպքում մեկուսացնելու համար, իսկ դուրս գրման ենթակաները

 տեղաբաշխվում են այլ քրեակատարողական հիմնարկներ, որտեղ շարունակելու են բուժօգնություն  ստանալ։

Քրեական ոստիկանները Գյումրիի համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցներից մեկին 100 դոլար կաշառքը ծրարով ստանալու պահին բռնել եւ բերման են ենթարկել: Փողը կնոջ մոտից հայտնաբերվել և վերցվել է։

Լուսակերտում այսօր տեղի ունեցած պայթյունից 50–ամյա քաղաքացի է մահացել։ Պայթյունը եղել է տան հարակից հատվածում։ Իրավապահները տեղազննություն են իրականացնում պայթյունի պատճառները պարզելու համար։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.52 դրամով ու հասել 495.93 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.25 դրամով ու կազմել 537.74 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 12.98 դրամով ու հասել 593.38 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.11 դրամով ու կազմել 6.40 դրամ։

Մարտի 26-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 2-3 աստիճանով: Երեւանում տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերըեկը` +17 +19:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ