News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը կառավարություններին կոչ են արել կասեցնել աշխարհի ամենաաղքատ երկրների պարտքերի վճարումները, որ նրանք կարողանան պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ, փոխանցում է AFP-ն:

«ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն կարծում են, որ ներկա պահին անհրաժեշտ է ապահովել զարգացող երկրների համար գլոբալ մեղմացում, ինչպես նաեւ ուժեղ ազդանշան ֆինանսական շուկաների համար»,- նշված է համատեղ հայտարարության մեջ:

Այս քայլն ուղղված է այն երկրներին օգնելուն, որտեղ բնակվում է ծայրահեղ աղքատության մեջ ապրող աշխարհի բնակչության երկու երրորդը՝ հիմնականում Աֆրիկայի երկրներում Սահարայից հարավ, եւ ամենաշռայլ ու էժան վարկերի իրավունք ստանալուն Միջազգային զարգացման ասոցիացիայից (ՄԶԱ), որը ֆինանսավորվում է ավելի հարուստ ազգերի կողմից:

«Կորոնավիրուսի բռնկումը ՄԶԱ երկրների համար, հավանաբար, լուրջ տնտեսական եւ սոցիալական հետեւանքներ կունենա», որոնք կբախվեն «լիկվիդայնության անհապաղ անհրաժեշտությանը»՝ կորոնավիրուսի բռնկմամբ առաջացած խնդիրները լուծելու համար:

ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն G20 երկրներին կոչ են արել աջակցել «բոլոր պաշտոնական վարկատուների կողմից ՄԶԱ երկրների պարտքերի վճարումը կասեցնելու» նախաձեռնությանը:

Դրանից բացի, կոչ են արել վերլուծել ֆինանսական պահանջմունքները, որոնց այս երկրները բախվելու են, եւ որոշել՝ նրանց ընդհանուր ծանրաբեռնվածությունն արդյոք կայո՞ւն է:

Համաշխարհային բանկի մասը լինելով՝ ՄԶԱ-ն աշխարհի 76 ամենաաղքատ երկրների օգնության խոշորագույն աղբյուրներից մեկն է՝ 30 տարի եւ ավելի ժամկետով վարկեր տրամադրելով զրոյական կամ ցածր տոկոսադրույքներով, ինչպես նաեւ խնդիրներ ունեցող որոշ երկրների տալով դրամաշնորհներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ