News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաղը, պարետի որոշմամբ, կարող են լինել տնտեսական գործունեության սահմանափակումների հետ կապված խստացումներ կամ մեղմացումներ։ Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Նա պարզաբանեց, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կգնահատվի իրավիճակն ընդհանրապես։

«Հնարավոր է՝ ներդրվի արգելված կամ թույլատրված տնտեսական գործունեության նոր դասակարգում։ Ամենայն հավանականությամբ, մեղմացումները կլինեն տնտեսական գործունեության այն բացառությունների շրջանակներում, որոնք արդեն կան։ Օրինակ, կապված այն բանի հետ, որ թույլատրված է հուղարկավորություններ կատարել, հնարավոր է, որ թույլատրվի նաեւ դագաղների արտադրությունը։ Կամ՝ եթե արգելված չէ հեռավար աշխատանքը, ապա կարող են ծագել տեխնիկական աջակցության խնդիրներ, եւ այստեղ նույնպես կարող են մեղմացումներ լինել։ Միաժամանակ, բոլոր որոշումները կբխեն քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման տրամաբանությունից»,- նշեց Սիմոնյանը։

Նա հավելեց, որ կարող է վերանայվել Իրանի եւ Հայաստանի միջեւ ներկրվող եւ արտահանվող ապրանքների ցուցակը։

«Հայաստանի կառավարությանը կից գործում է «թեժ գիծ»՝ ճշտելու համար այն մանրամասները, որոնք վերաբերում են տնտեսական գործունեության սահմանափակումներին։ Մինչ այժմ այդ գծով ստացվել է 74 հարց եւ մոտավորապես այդքան էլ նախարարության գծով է ստացվել։ Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ»,- ամփոփեց փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ