News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն է այցելել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և հարգանքի տուրք մատուցել երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական էջից։

Նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն էր տարածել` խնդրելով կուսակցական ընկերներին, ինչպես նաև ամեն տարի մարտի 25-ին Կոմիտասի անվան պանթեոն այցելող` Անդրանիկ Մարգարյանի ընկերներին, մերձավորներին, նախկին գործընկերներին, անվանի պետական, քաղաքական գործչի հանդեպ մեծագույն հարգանք տածող բազմաթիվ անհատների` այս տարի ձեռնպահ մնալ Պանթեոն այցելությունից, մնալ տանը և Անդրանիկ Մարգարյանի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել` աղոթելով նրա հոգու հանգստության համար:

ՀՀԿ-ն կոչ էր արել մեծագույն վտանգ և լուրջ մարտահարավեր դարձած համավարակի այս ժամանակաշրջանում առավելապես հոգ տանել միմյանց նկատմամբ, ցուցաբերել սոցիալական մեծ պատասխանատվություն, պետական մտածողություն և քաղաքացիական բարձր գիտակցություն` համատեղ ուժերով հաղթահարելու ստեղծված իրավիճակը և երկիրը վերադարձնելու կյանքի բնականոն հուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ