News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Դատարանում հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է: Այս մասին ասված է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:

Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների, հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի մարտի 24-ի N 15 և ԲԴԽ-ի որոշումների շրջանակում մարտի 25-ին ԲԴԽ-ի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այցելել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր:

ԲԴԽ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դատավորների հետ, նշվել են արտակարգ դրության պայմաններում դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտության ու կարևորության մասին, քննարկվել առաջնահերթ խնդիրների արդյունավետ լուծման ուղիները, ընթացիկ այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին փորձարկվել է նաև Արաբկիր նստավայրում հեռավար տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովելու նպատակով տեղադրված համակարգը:

«Ի հավելումն նշենք, որ ՀՀ բոլոր դատարաններում նվազագույնը մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է», ասված է հաղորդագրությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հյուրանոցներին, որտեղ մեկուսացվածներ կան, պետությունը վճարում է. Փաշինյանը՝ «տուրիզմի ոլորտը զրոյի հավասարվելու մասին»
Մենք նրանց վճարում ենք աշխատավարձի կեսը, բայց ոչ ավելի քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով…
Ստեփանակերտում ախտահանել են շուկաները
Այսպես՝ «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ կողմից քլորի լուծույթով…
ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա համար. ԱԺ աշխատակազմի ղեկավար
Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների …
Ֆրանսիան, հավանաբար, կունենա հետպատերազմական շրջանում ամենածանր տնտեսական անկումը․ Ֆինանսների նախարար
«Դա խոսում է տնտեսական ցնցման հզորության մասին, որի հետ մենք բախվել ենք»,-հայտարրաել է Լե Մերը․․․
Մեծ Բրիտանիայում ավտոմոբիլաշինության ոլորտում կրճատվել է վաճառքի կանխատեսումը կորոնավիրուսի պատճառով․ Reuters
Ինչպես հայտնել են ավտոարտադրողների ու վաճառողների համայնքում, այդ ցուցանիշը 25 տոկոսով պակաս է 2019 թվականին գրանցված ավտոմեքենաների թվից․․․
Ուրբաթ օրվանից խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել. Նիկոլ Փաշինյան
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի տեղում կազմակերպենք թեստերի արտադրություն…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ