News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը մարտի 25-ին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսդրության եւ 12 հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որոնք ուղղված են արդարադատության նախարարության առաջարկած դատաիրավական բարեփոխումների իրականացմանը։

Փոփոխություններով, մասնավորապես, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորներին տրվում է քրեական գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ թույլատրելու իրավունք, այն դեպքում, երբ նախկինում դատավորների ցուցակը, որոնք կարող էին նման գործեր վարել, որոշում էր Բարձրագույն դատական խորհուրդը։ Փոփոխություններն առնչվում են նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահության հանձնաժողովի ձեւավորման գործընթացին։ Նախագծի համաձայն, այն կազմված կլինի ութ անդամից՝ երկու դատավորներ մասնագիտացված դատարաններից, երեքը՝ առաջին ատյանի քրեական եւ վարչական դատարաններից, մեկը՝ Վերաքննիչ դատարանից, մեկը՝ Վճռաբեկ դատարանից եւ եւս երկուսը կլինեն հեղինակավոր գիտնական-իրավաբաններ։

Նաեւ կստեղծվի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որի կազմում կընդգրկվի հինգ անդամ՝ մեկական դատավորներ առաջին ատյանի, Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններից, ինչպես նաեւ երկու հեղինակավոր գիտնական-իրավաբաններ։ Հանձնաժողովը կուսումնասիրի դատավորների միջեւ գործերը բաշխելուն, դրանց քննության թույլատրելի ժամկետներին, դատական նիստերի ժամանակ դատավորների վարքագծին վերաբերող հարցեր։ Եթե հանձանժողովը խախտումներ հայտնաբերի, նա իրավասու է դիմել էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական քննություն սկսել։ Բացի այդ, դատավորի թեկնածությունը դիտարկելիս հաշվի կառնվի Կոռուպցիայի կանխման հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը թեկնածության հուսալիության վերաբերյալ։ Մասնավորապես, Կոռուպցիայի կանխման հանձնաժողովը տեղեկատվություն կհավաքի դատավորի անցյալի, մարդու իրավունքների եւ այլ կարեւոր հարցերի հանդեպ նրա իրական վերաբերմունքի վերաբերյալ։

Նաեւ կգնահատվի թեկնածուի եւ նրա մոտ հարազատների ունեցվածքը՝ դրանց օրինականության առումով։ Դրա հետ մեկտեղ բարեփեոխումներն առնչվում են Բարձրագույն դատական խորհրդին։ ԲԴԽ նախագահի իրավասությունների ժամկետը տվյալ պահին 5 տարի է, այն դեպքում, երբ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է այն կրճատել մինչեւ 2,5 տարի։ Նաեւ կնվազեցվի դատավորների տարիքային ցենզը՝ 28-ից մինչեւ 25 տարեկան։ Միաժամանակ, առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ նախագծում փոփոխություններ են կատարվել։

Մասնավորապես, ընդունվել է դատավորների թեկնածուների գիտական փորձի առկայության անհրաժեշտության մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկությունը։ Բացի այդ, դատավորները պետք է տիրապետեն երեք միջազգային լեզուներից՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, առնվազն մեկին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ