News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 03
USD
504.5
EUR
551.62
RUB
6.43
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրահանգել է «Ռոսավիացիա»-ին 2020 թվականի մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր եւ չարթերային չվերթները, բացառությամբ ռուսների դուրսբերման համար նախատեսված թռիչքների: Համապատասխան հրամանը տրվել է 2020 թվականի մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ տրանսպորտի նախարարությունը եւ արտգործնախարարությունը պլան կմշակեն` քաղաքացիներին արտերկրից դուրս բերելու համար` պաշտպանության նախարարության եւ քաղաքացիական ավիաընկերությունների ինքնաթիռների ներգրավմամբ:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը տրանսպորտի նախարարությանը եւ «Ռոսավիացիա»-ին հանձնարարել է կազմակերպել մարտի 26-ից օդանավակայաններում Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիների ստուգումը, ովքեր ժամանել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր ունեցող երկրներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարը տեղափոխել են օգոստոս
«Մենք կարծում ենք, որ ներկա անորոշ իրավիճակում ամենախելամիտ մոտեցումը լրացուցիչ ժամանակ տրամադրելն է, որպեսզի հետեւենք իրավիճակի զարգացմանը եւ կուսակցությանը պատրաստենք համագումարի անվտանգ եւ հաջողված անցկացմանը»․․․
Շենչժեն քաղաքում արգելել են շներ եւ կատուներ ուտելը
Չինաստանում ոչ բոլորն են շներ ուտում, չինացիների բացարձակ մեծամասնությունը երբեք շան միս չի փորձել․․․
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 18000–ը. Թուրքիայի առողջապահության նախարար
ընդհանուր կորոնավիրուսից մինչ օրս մահացածների թիվը 356…
Հնդկաստանում ոստիկանները կորոնավիրուսի տեսքով սաղավարտներ են կրել (ֆոտո)
Հայդարաբադի ոստիկանները արշավ են անցկացրել՝ օգտագործելով պաստառներ հետեւյալ գրություններով. «Միմյանց ձեռք մի՛ սեղմեք», «Խուսափե՛ք հավաքներից», եւ «Սոցիալական հեռավորությունը սոցիալական պատասխանատվություն է»...
Հայաստանում կորոնավիրուսից երրորդ մահն է արձանագրվել մեկ օրում. մահացածը 76–ամյա կին է
76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ...
Թրամփը կորոնավիրուսի պատճառով 1 մլրդ դոլար է կորցրել․ Forbes
Թերթի աշխատակիցները հաշվարկել են, որ մարտի 1-ին ամերիկյան առաջնորդի կարողությունը գերազանցել է 3,1 մլրդ դոլարը։ Մինչեւ մարտի 18-ը այն նվազել է մոտ 2,1 մլրդ դոլարով․․․