News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վատիկանի Պետական խորհրդում ծառայող իտալացի պրելատը վարակվել է կորոնավիրուսով եւ հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Գործակալության տեղեկություններով՝ խոսքը մոնսինյորի մասին է, որը բնակվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պաշտոնական նստավայրում գտնվող «Սուրբ Մարթայի տուն» հյուրանոցում: Հյուրանոցի բոլոր կենվորների համար անցկացվել են բժշկասանիտարական ուղեցույցներով նախատեսված միջոցառումներ: Ընդ որում՝ Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչներն այս տեղեկությունը առայժմ չեն հաստատել:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պապական քաղաք-պետության տարածքում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսի առաջացրած հիվանդության ընդամենը 4 դեպք: Բացի փետրվարի վերջին անցկացված արհեստական բանականությանը նվիրված համաժողովի վարակված մասնակցից, հայտնաբերվել է եւս 3 դեպք: Մասնավորապես՝ վարակվել են՝ մատակարարման ծառայության մեկ աշխատակից եւ վատիկանյան թանգարանների 2 աշխատակից: Սուրբ գահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ զգուշության նկատառումներով բոլոր վարակվածները մեկուսացման մեջ են մինչեւ ախտորոշման հաստատումը:

Իտալական լրատվամիջոցները պնդում են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն արդեն տեղափոխվել է փաստացի կարանտինային ռեժիմի: Շրջապատի հետ նրա շփումները հասցված են նվազագույնի: Այսպես՝ Il Messaggero պարբերականը նշում է, որ պապն այլեւս չի գալիս «Սուրբ Մարթայի տան» ընդհանուր ճաշարան, որտեղ սովոր էր իր օգնականների հետ ճաշել եւ ընթրել: Կոլեկտիվ ընդունելությունների ժամանակ, որոնք համաճարակի հետ կապված անցկացվում են տեսակամուրջով, ընդարձակ Առաքելական գրադարանում պապի հետ է լինում առավելագույնը 10 մարդ:

83-ամյա պապը ռիսկի խմբում է ոչ միայն տարիքի պատճառով, այլեւ այն պատճառով, որ երիտասարդ տարիներին ենթարկվել է թոքերի վիրահատության: Il Messaggero-ն ավելի վաղ հայտնել էր, որ տկարության ֆոնին Ֆրանցիսկոսին կորոնավիրուսի ախտորոշման թեստ է կատարվել: Այս տեղեկությունը Վատիկանում չեն հաստատել, սակայն հայտնել են, որ փետրվարի վերջին պապի մոտ մրսածություն կար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ