News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 03
USD
504.5
EUR
551.62
RUB
6.43
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայաստանում օրավարձով աշխատողներ չկա՞ն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր գեւորգ Պետրոսյանը:

Նա նաեւ նշել է.

«Սա երկրի վիճակից անտեղյակ մարդու պնդում է...

Օրավարձով աշխատողներ՝

Վարորդներ.

Վաճառողներ.

Երաժիշտներ.

Տնային աշխատողներ.

Մատուցողներ.

Դայակներ.

Հը, էլի թվարկե՞մ...

Ու էս մարդիկ, որպես հպարտ քաղաքացիներ, ո՞նց պետք է հոգան իրենց ընտանիքների խնդիրները.

Ազգային ժողովի ամբիոնից հնչող հոխորտանքներո՞վ, թե՞ փողոցներում կայանած BTR-ների տեսարաններով...

Ծաղրն էլ սահման ունի, ամոթ է»:

Նշենք, որ երեկ Ժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. « Մենք, արդեն 1,5 տարի է, մարդկանց կոչ ենք անում գրանցվել իրենց աշխատատեղերում, լինել օրինական դաշտում, գրանցել իրենց եկամուտներն ու վճարել հարկերը, իսկ  Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի: Կա գրանցված աշխատող, եւ կա չգրանցված աշխատող: Ընդ որում, պարտավորություն է, որ պետք է աշխատանքը եւ եկամուտը գրանցվի:

Մյուս կողմից էլ, օրավարձով աշխատող այն քաղաքացիները, ընդհանրապես՝ այն քաղաքացիները, որ ստվերում են եղել, այն ժամանակ, երբ լավ էր ամեն ինչ, ասել են՝ թքած ունենք օրենքի վրա, կառավարության կոչերի, կարգավորումների վրա, հիմա նույնականացման պրոբլեմն ունենալու են: Բայց նրանք էլ մեր քաղաքացիներն են, ու մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար քայլեր անել»,- ասաց նա:

Հայաստանում «օրավարձով աշխատող» հասկացություն գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 18000–ը. Թուրքիայի առողջապահության նախարար
ընդհանուր կորոնավիրուսից մինչ օրս մահացածների թիվը 356…
Հնդկաստանում ոստիկանները կորոնավիրուսի տեսքով սաղավարտներ են կրել (ֆոտո)
Հայդարաբադի ոստիկանները արշավ են անցկացրել՝ օգտագործելով պաստառներ հետեւյալ գրություններով. «Միմյանց ձեռք մի՛ սեղմեք», «Խուսափե՛ք հավաքներից», եւ «Սոցիալական հեռավորությունը սոցիալական պատասխանատվություն է»...
Հայաստանում կորոնավիրուսից երրորդ մահն է արձանագրվել մեկ օրում. մահացածը 76–ամյա կին է
76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ...
Թրամփը կորոնավիրուսի պատճառով 1 մլրդ դոլար է կորցրել․ Forbes
Թերթի աշխատակիցները հաշվարկել են, որ մարտի 1-ին ամերիկյան առաջնորդի կարողությունը գերազանցել է 3,1 մլրդ դոլարը։ Մինչեւ մարտի 18-ը այն նվազել է մոտ 2,1 մլրդ դոլարով․․․
Մեկուսացված ստեփանավանցիներից 6-ը շտապօգնության աշխատակիցներ են․ hetq.am
Մի քանի օր առաջ պարզ էր դարձել, որ վարակակիրներից մեկը Ստեփանավանի 70-ամյա բնակչուհի է…
Շվեյցարական Le Bijou շքեղ հյուրանոցների ցանցը «կարանտինային համարներ» է առաջարկում
Համարներում ապրելը տատանվում է 800-2000 դոլարի միջեւ՝ մեկ գիշերվա համար․․․
Ֆոտոռեպորտաժներ