News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26-ի նիտում որոշում հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է, որ երեխայի հանրային ծառայության համարանիշը ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը:

Մինչ այս գործող կարգավորումներով եթե որևէ գործարքի համար, օրինակ սոցիալական ապահովման ծառայություններից օգտվելու նպատակով, անհրաժեշտություն էր առաջանում ներկայացնել երեխայի հանրային ծառայության համարանիշը, ապա ծնողները այն ձեռք բերելու համար պարտավոր են այցելել բնակչության պետական ռեգիստրի սպասարկման տարածքներ:

Այս օրենքների նախագծերով առաջարկվում է ՀՀ քաղաքացու, Հայաստանում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի, եթե ծնունդը գրանցվել է Հայաստան Հանրապետությունում,  ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում նույնպես ամրագրել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:

Տպել
Ամենաշատ