News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվում 2 տարեկան երեխա կա
Եթե անցյալ շաբաթ մենք վարակման փաստերի մասին խոսում էինք՝ օգտագործելով միանիշ թվեր, ապա այս շաբաթ այդ թվերը երկնիշ են դարձել…
Ընդդեմ կորոնավիրուսի. Արցախի բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ (ֆոտո)
Պաշտպանության բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակամաճարակային միջոցառումները շարունակվում...
Պահանջվում են ճիշտ որոշումներ, նոր մտածողություն. Էլինար Վարդանյան
Սա էլ հենց կպայմանավորի պետության ունակությունները՝ դիմակայելու ներկա եւ առաջիկա անխուսափելի ճգնաժամերին…
Այգի կհասցնենք դուրս գալ, մեկուսացումը բնականոն ռեժիմին վերադառնալու լավագույն միջոցն է․ Արայիկ Հարությունյան
Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը, դա շատ կարևոր է համավարակի հաղթահարման ճանապարհին…
Կորոնավիրուսից մահացածը Մարալիկի բնակիչ էր. նրա կինն ու դստեր ընտանիքը մեկուսացած են. մանրամասներ
Նշենք, որ այս քաղաքացու հետ շփված 29 բուժաշխատողներ են այս պահին մեկուսացված Գյումրիում…
Apple-ը սկսել է պաշտպանական դիմակներ արտադրել բուժաշխատողների համար. Թիմ Քուկ
Ընկերությունը մտադիր է արտադրել շաբաթական 1 մլն դիմակ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ