News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26-ի նիստում հաստատեց Կորոնավիրուսի հետեւանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը:

Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ կորոնավիրուսի հետ կապված աշխարհում առկա իրավիճակի պայմաններում մենք պետք է որոշակի բեւեռացումներ ունենանք մեր անելիքների եւ ռեսւորսների օգտագործման հետ կապված:

«Այդ բեռեւացումը կլինի հետեւյալ ուղղություններով. Սպառման դեֆորմացման պարագայում կա նաեւ որոշակի լիկվիդայնության անկում համակարգում, եւ ենթադրվում է, որ պետք է ունենանք գործողությունների շարք, որ այդ խնդիրը չեզոքացնենք:

Երկրորդ ուղղությունը կորոնավիրուսի հետեւանքով աշխատանք կորցրած մարդկանց խմբերն են, որոնց պետք է թիրախավորենք ու օժանդակենք

Երրորդը սոցիալապես անապահով խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է: Պետք է ունենանք միջոցառումներ այս ուղղությամբ:

Հաջորդը առողջապահական համակարգի վերազինումն է, եւ իհարկե, ելնելով իրավիճակից պետական պահուստների համալրումը: Այսինքն դեղորայքային, հումքային, գույքային, սննդի պաշարների կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորումն է»,-ասաց փոխվարչապետը:

Նա հավելեց, որ իրենք բաց են մնում քննարկումների համար թե հանրային տիրույթում, թե մասնագիտական:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձավ ներկայացված ծրագրին՝ նշելով. «Մենք այս ծրագրով ոչ միայն ուզում ենք աջակցել մեր տնտեսության մրցունակ հատվածին, եւ աջակցել սոցիալական առաջին հարվածները ստացած խավերին, այլ փաթեթի խորքայինն պատակը մեր քաղաքացիներին հետկորոնավիրուսային շրջանում մրցունակ գործունեություն եւ մրցունակ տնտեսություն կառուցելու նախապատրաստելն է: Սրա մասին մենք ոչ մի պարագայում չպետք է մոռանանք: Մենք ավանդական գոյատեւման տրամաբանությունից պետք է տեղափոխվենք զարգացման, ուժեղացման, մրցունակության բարձրացման տրամաբանություն:

Մենք զբաղված չենք գոյապայքարով, այլ զբաղված են ապագա աշխարհում մեր տեղադիրքը, մեր հանրային հարաբերությունների մակարդակը, աշխատաշուկայում յուրաքանչյուրի մրցունակությունն ուժեղացնելու ծրագիր որդեգրելով»:

Հարցին, թե ինչքա՞ն ժամանակ է անցնելու մինչեւ գումարների տեղաբաշխումը, Փաշինյանը պատասխանեց. «Պետք է այնպես անենք, որ չորեքշաբթի օրվանից ֆինանսները մուտք գործեն տնտեսություն եւ սկսեն շրջանառվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ