News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Ամենաճգնաժամային իրավիճակում այսօր առողջապահության ոլորտն է՝ թե ընթացիկ հարցերը լուծելու, թե կապիտալ զարգանալու առումով: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, փաստացի ընթացիկ եւ պլանային վիրահատություններն ու այցերը կրճատվելու պատճառով ոլորտը նաեւ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնելու. «Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ դժվարությունների պատճառով, հատկապես խոշոր եւ խնդիր լուծող բուժհաստատությունները կանգնեն սնանկացման կամ փակվելու վտանգի առաջ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր կառավարության կողմից հաստատված Կորոնավիրուսի հետեւանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրում կա առողջապահության վերազինմանը վերաբերող առանձին գլուխ:

«Երկրորդ, այս ծրագրերից կարող են օգտվել նաեւ առողջապահական հիմնարկները: Այստեղ որեւէ սահմանափակում չկա: Բայց կա նաեւ նրբություն. Երբ խոսվում է առողջապահական համակարգի հզորությունների մասին, այսօր աշխարհի ամենաառաջատար առողջապահական համակարգեր ունեցող երկրները կանգնած են կիսակոլապսային վիճակի առաջ: Ենթադրվում է, որ կորոնավիրուսից հետո առողջապահական համակարգերի հայեցակարգերի վերափոխումներ նույնպես կլինեն: Հիմա ամենակարեւոր հարցն է՝ կորոնավիրուսից հետո կոնցեպտուալ մակարդակում առողջապահական բանաձեւերը պետք է շարունակեն նույն ձեւի գործել, թե բոլորովին տրամաբանությունն ու կառուցվածքը պետք է փոխվի»,-ասաց Փաշինյանը:

Արսեն Թորոսյանն էլ նկատեց. «Մենք պետք է հենց այսօր առանձնահատուկ մոտեցում որդեգրենք առողջապահական գործող համակարգի նկատմամբ, ոչ թե ապագայում ծավալվող, այլ գործող համակարգի նկատմամբ, որովհետեւ եթե մենք իրեն թողնենք ինքնահոսի, ապա հետագայում ճգնաժամը հաղթահարելու ընթացքում այլ խնդիրներ ենք ունենալու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Deadline. «Ծնոտներ» ֆիլմի աստղ Լի Ֆյերոն մահացել է կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետեւանքով
Նա 91 տարեկան էր…
URA.ru. Ռուսաստանում նորածին տղային անվանել են կորոնավիրուսի պատվին
Զույգը վստահ է, որ Քովիդ անունը նրան կյանքում հաջողություն կբերի...
Բանալին թեսթերի մեջ է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Այս քայլերի ամբողջականությամբ հնարավոր է դառնում զսպել համաճարակի ծավալները և ունենալ կառավարելի վիճակ…
ԱԳՆ կողմից մատուցվող հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով
Նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը Երևանից առցանց եղանակով հյուպատոսական ծառայություններ կմատուցի աշխարհի ցանկացած կետում գտնվող ՀՀ քաղաքացիներին…
Անվտանգության ռազմավարական հետազոտությունների պրոֆեսորը դիմել է ՀՀ ղեկավարությանը
Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հոլովույթում առաջատար պետությունների առաջնորդների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների…
Sky News. Շոտլանդիայի գլխավոր բժիշկը հրաժարական է ներկայացրել իր մերձքաղաքային տուն այցելելու պատճառով
Շոտլանդիայի գլխավոր բժիշկ Քեթրին Քելդերվուդը հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի իշխանությունների սահմանած խիստ մեկուսացման ռեժիմը խախտելուց հետո…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ