News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 07
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին փաթեթը 4 միջոցառում է նախատեսում: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով ներկայացրեց փաթեթը:

Նրա խոսքով, առաջին միջոցառումն ամենալայնն է, որը վերաբերում է բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որեւէ ոլորտային սահմանափակում չկա: բացառություն են կազմում միայն բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատներն ու ապահովագրական կազմակերպությունները: «Կա միայն մեկ պայման, նրանք պետք է ունենան լավ վարկային պատմություն: Նրանք կարող են կառավարության աջակցությունից օգտվելու համար դիմել բանկերին ու վարկային կազմակերպություններին: Առավելագույն ֆինանսավորման չափը կարող է լինել մինչեւ 500 մլն դրամ:  Սա ենթադրում է նպատակային ֆինանսավորում: Այսինքն այս եղանակով տրված ֆինանսական աջակցությունը կարող է օգտագործվել, եթե կազմակերպությունը այդ միջոցները վերցնում է, որպեսզի վճարի աշխատակիցներին աշխատավարձ երեք ամիսների համար, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր աշխատակցին 500 հազար դրամ: Երկրորդ, այս միջոցներն օգտագործում է հարկային պարտավորությունները կատարելու համար: Երրորդ, եթե այս միջոցներն օգտագործելու է այնպիսի հումք ձեռք բերելու համար, որը պետք է օգտագործվի ՀՀ-ում իր արտադրությունը սպասարկելու նպատակով: հաջորդը, եթե այնպիսի սարքավորումներ է օգտագործում, որոնք պետք է ներկրվեն իր արտադրական նպատակներով, եթե վճարում է կոմունալ ծառայությունների համար: Ըստ էության մենք առեւտրային գործունեության համար մեկ ոլորտ ենք թույլ տվել, որ նույնպես օգտվի այս աջակցությունից: Դա այն դեպքն է, եթե սննդամթերք է ներկրվում»,-ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով երեք եղանակ կա, որ կառավարությունն աջակցում է ֆինանսապես. «Դրանցից մեկը դրամական աջակցությունն է ֆինանսավորմանը: Այսինքն եթե բանկը համարում է, որ այդ ծրագիրն արժանի է ֆինանսավորման, կառավարությունը հատկացնում է իր բաժինը: Եթե վարկը վերցվել է աշխատավարձ վճարելու համար, կամ հարկեր տուրքեր վճարելու համար, ապա կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել վարկի 50 տոկոսը: Եթե դա հումքի ձեռքբերման նպատակով է, ապա կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել առավելագույնը վարկի 40 տոկոսը, եթե սարքավորումներ ձեռքբերելու համար է՝ մինչեւ 25 տոկոսը, կոմունալ վճարումների համար՝ 45 տոկոսը եւ եթ սննդի ներկրման նպատակով է վարկը, ապա՝ 30 տոկոս»:

Նախարարը նշեց, որ որոշ դեպքերում կառավարությունը կարող է սուբսիդավորել վարկի տոկոսները: Ընդ որում, եթե խոսքը աշխատավարձներ, հարկեր վճարելու մասին է, ապա կառավարությունը զրոյացնում է բոլոր տոկոսները, այսինքն ամբողջությամբ սուբսիդավորում է դրանք:

Տիգրան Խաչատրյանը աջակցության եւս մեկ դեպք նշեց, երբ վերաֆինանսավորման եղանակով արտարժութային ռիսկը փոխանցվում է կառավարությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ այդքան էլ համաձայն չէ, որ բանկային եւ ֆինանսական համակարգին այդքան էլ չենք աջակցում, քանի որ ծրագրի արտապատվիրակումը դեպի այդ համակարգ արդեն աջակցություն է. «Այսօր բանկային համակարգը զրոյական վիճակում է եւ իրենք էլ խնդիր ունեն տեղաբաշխելու ֆինանսներ:

Այս որոշման ամենամեծ տրամաբանությունը հետեւյալն է․ մենք ուզում ենք, որ մեր տնտեսության արյունատար համակարգը սկսի աշխատել եւ որքան հնարավոր է՝ ծավալով աշխատի: Սոցիալական բաղադրիչները շատ կարեւոր են, մենք ասում ենք, որ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար ենք նաեւ այս վարկերը տալիս, հարկերի ու տուրքերի վճարման համար ենք այս փաթեթը բացում եւ կարծում եմ, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Մենք ոչ թե զուգահեռ օրգանիզմներ պետք է ստեղծենք՝ գոյություն ունեցող օրգանիզմը դատապարտելով մահվան, այլ պետք է գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապահով գնանք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը պարզաբանեց, որ երկու գործիք են կիրառել եւ ասել, որ տոկոսները սուբսիդավորում են եւ ամենաթիրախավորված հատվածում զրոյացնում վարկի տոկոսները, մնացած դեպքերում՝ էականորեն իջեցնում են: «Երկրորդ գործիքը հետեւյալն է․ քանի որ շուկան շատ վատ վիճակում է, բանկերը կարող են հակված չլինել այդպիսի վարկավորում տալու, եւ որպեսզի բանկերին խթանենք, որ շահագրգռված լինեն, կառավարությունն ասում է, որ ըստ ծրագրերի՝ աշխատավարձերի, հարկերի, տուրքերի դեպքում փողի հիսուն տոկոսն ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում փողի 45 տոկոսն ենք տալիս, հումքի դեպքում՝ 40 տոկոսը, սննդամթերքի ներկրման դեպքում՝ 30 տոկոսը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս կփոխվի ամերիկացիների աշխարհայացքը կորոնավիրուսից հետո․ AP
Ամերիկյան փորձի կարեւորագույն գիծը կարճ հեռավորության վրա մնացած աշխարհին պահելն էր տնտեսության, տեխնոլոգիաների, մշակույթի կամ որեւէ այլ ոլորտում․․․
Ռուս երգչուհի Նադեժդա Բաբկինան կորոնավիրուսի թեստ է հանձնել․ ԶԼՄ-ներ
Ընդ որում՝ երգչուհու որդի Դանիլ Սազեդատելեւը հաստատել է մոր հոսպիտալացման, ինչպես նաեւ կորոնավիրուսի թեստը հանձնելու փաստը․․․
Ամերիկացի կենսաբանները կորոնավիրուսը «հնչունավորել» են
Ամերիկացի կենսաբանները կորոնավիրուսի սպիտակուցների տատանումները վերածել են հնչյունի…
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է Չինաստանի վերականգնման հուսադրող նախանշանների մասին
ԱՄՀ-ի առաջատար տնտեսագետները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված պանդեմիան տարել է աշխարհը դեպի անկում․․․
Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի
Մինչ այժմ բուժվել է 62 քաղաքացի, մահացել 8-ը…
Եվրոպայում հույս ունեն, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է դանդաղել․ CNBC
Եվրոպայում կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն Իտալիան հայտնել է COVID-19-ի հետեւանքով վերջին երկու շաբաթվա ընթացքում մահերի ամենափոքր թվի մասին․ կիրակի այդ թիվը կազմել է 525․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ