News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարության կողմից արտակարգ դրության ռեժիմի գործողության շրջանում քաղաքացիներին ներկայացված պահանջների խստացումը միանգամայն սպասելի էր եւ անհրաժեշտ: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ մինչ այս քաղաքացիները ոչ միշտ էին հետեւում իշխանությունների պահանջներին՝ դրանց բավական թեթեւամտորեն վերաբերվելով: «Պարզվեց, որ կոչերն անբավարար էին, որ մարդիկ ինքնամեկուսանային, ողջամտություն դրսեւորեին եւ հասկանային ստեղծված իրավիճակի ամբողջ լրջությունը: Ուստի իշխանությունների ձեռնարկած այս բոլոր քայլերը, ներառյալ լրացվող ձեւաթղթերի առկայությունը, միանգամայն օրինաչափ եմ համարում եւ այս իրավիճակում անհրաժեշտ: Սա թույլ կտա մարդկանց մնալ տանը»,- ասաց Սամսոնյանը:

Ի պատասխան հարցին՝ նման միջոցներն արդյոք բավարա՞ր են եւ կարելի՞ է արդյոք դրանք խիստ համարել, պատգամավորը հիշեցրեց, որ պարետն այս կապակցությամբ տվել է բոլոր անհրաժեշտ հրահանգները եւ հատկապես տանից դուրս գալու վերաբերյալ: «Մարդիկ կարող են տներից դուրս գալ միայն մի քանի դեպքերում: Օրինակ՝ եթե աշխատում ես ընկերությունում, որի գործունեությունն այս շրջանում չի սահմանափակվել, ապա միանգամայն կարող ես դուրս գալ: Եթե դու պետք է պարենի, սննդամթերքի, կենցաղային իրերի եւ այլն ամենօրյա գնումներ կատարես, ապա, բնականաբար, կարող ես դուրս գալ»,- ընգծեց խորհրդարանականը:

Ընդ որում՝ նա նշեց, որ քաղաքացիները պետք է խուսափեն սովորական զբոսանքներից եւ ընկերներին հանդիպելուց՝ հավելելով, որ նման ձեւաթղթերի առկայությունը թույլ կտա մարդկանց ինչ-որ չափով ստիպել տանը մնալ:

Սամսոնյանը նշեց, որ այս բոլոր միջոցառումները որոշ քաղաքական գործիչների, այդ թվում՝ գործող իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ուղղակի հանրությանը հայտնի անձանց ստիպում են իրենց խոսքի, կոչերի հանդեպ ավելի ուշադիր լինել, եւ ստեղծված իրավիճակին ավելի լուրջ վերաբերվել: «Անհրաժեշտ է հասկանալ, թե երբ է հարկավոր այս թեմայով կատակել, երբ՝ ոչ»,- շեշտեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակման 290 դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ