News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառումն ուղղված է փոքր բիզնեսին: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, այս գործիքի շահառուներ են լինելու այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք 2019-ի ընթացքում ունեցել են 24-500 մլն դրամի շրջանառություն:

Նախարարը նշեց, որ պայմանն այն է, որ այդ անձինք կամ  կազմակերպությունները պետք է 2019-ին օրինապահ հարկատու եղած լինեն, ունեցած չլինեն ժամկետանց վարկային պարտավորություն:

«Այս կազմակերպությունները կարող են 2019 թվականին իրենց ունեցած ամբողջ իրացման շրջանառության 10 տոկոսի չափով կարող են վարկ վերցնել՝ պետական ֆինանսավորման հաշվին: Այսինքն ըստ էության, դա տեղի է ունենում ավտոմատ եղանակով, բանկերը որոշող չեն, քանի որ նրանք վարկի վերադարձելիության որեւէ ռիսկ իրենց վրա չեն վերցնում: 

Կազմակերպությունը դիմում է պետական միջոցներով ֆինանսավորման համար ներկայացնելով միայն տվյալ բիզնեսի շահառու ֆիզիկական անձի անձնական երաշխավորությունը»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նա հավելեց, որ այդ վարկերը կարող են օգտագործվել, եթե վճարվում են աշխատակիցներին աշխատավարձ երեք ամիսների համար, յուրաքանչյուր աշխատակցին 300 հազար դրամի սահմաններում, եթե վճարում են հարկեր եւ տուրքեր, եթե ներմուծվում է հումք սեփական արտադրության համար:

«Այս գործիքով կարող են 2,4 մլն դրամից մինչեւ 50 մլն դրամի վարկավորման համար դիմել: Վարկավորումը մինչեւ 36 ամսով է, որից առաջին երկու տարվա համար տոկոսադրույքը կլինի զրո: Այն ֆիզիկական անձինք, որոնք հանդես կգան երաշխավորի դերում, պետք է բարձր վարկունակության պատմություն ունենան»,-ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ