News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իշխանությունների գործողությունները չեն տեղավորվում հարկ վճարողների «կաշին քերթելու» տրամաբանության մեջ, ինչի մասին ասում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր, խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը:

Ըստ նրա` պետության նպատակը ոչ թե բիզնեսի սնանկացումն է, այլ տնտեսության կայունացումը, ուստի այն երբեք չի գնա արհեստական պարտավորությունների պարտադրման ճանապարհով: «Եթե կան «կաշի քերթելու» որեւէ դրսևորումներ, կարող ենք կոնկրետ քննարկել»,- վստահեցրեց նա:

Թունյանը հավելեց, որ իշխանությունները գիտակցում են իրենց պարտավորությունները եւ հասկանում են, որ սխալ որոշումներ կայացնելու արդյունքում կտուժի պետությունը, քանի որ այս կամ այն ձեռնարկության փակումը հարկային եկամուտների կրճատման, ինչպես նաու գործազրկության աճի կհանգեցնի, եւ դա լրացուցիչ բեռ կդառնա բյւոջեի համար: 

Ուստի երբ մի ընկերություն, որը չգրանցված աշխատակիցներ ունի, օգնության է դիմում, դժվար է պարզել, օրինակ, այս կամ այն աշխատողը ներկայիս ճգնաժամի արդյունքում է գործազուրկ դարձել, թե` ավելի վաղ, քանի որ, եթե նա «ստվերում» է եղել, ապա նա առանց այդ էլ գործազուրկ է համարվել»,- նշեց իշխող ուժի ներկայացուցիչը:

Պատգամավորը նաեւ կոչ արեց ընդդիմության գործընկերներին անիրագործելի լուծումներ չառաջարկել: «Օրինակ ՝ բանկային վճարների պարտադիր դադարեցման մասին օրենք ընդունելու առաջարկը հակասում է Սահմանադրությանը, եւ, բացի այդ, ֆինանսական համակարգի լուրջ ճգնաժամի կարող է հանգեցնել: Պետությունը չի կարող բանկերին պարտավորեցնել նման քայլերի դիմել, բայց կարող է սուբսիդավորել կամ համագործակցել` վճարումների պայմանները մեղմացնելու նպատակով»,- եզրափակեց Թունյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ