News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նրա խոսքով, նախագծի ընդունման արդյունքում կտրամադրվի օժանդակություն կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած, մինչեւ 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

Այսպիսով միջոցառման շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչեւ 14 տարեկան երեխա եւ առկա է հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը.

. Երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում

.Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել

․ Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառկալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած

․ Միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

Նախարարը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձեւով: «Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, կամ հարյուր հազար դրամի սահմաններում»,-ասաց նա եւ նշեց, որ այս հարցը դեռեւս չի որոշվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց, որ ծրագրից ոչ կարիքավորները չօգտվեն: Ինչ վերաբերում է այլ խմբերին օգնություն տրամադրելուն, ապա վարչապետն ասաց. «Պետք չէ մեզ հիշեցնել ովքեր կան ՀՀ-ում, մենք բոոլորի մասին գիտենք, ոչ մեկի մասին չենք մոռացել, քայլ-քայլ օրակարգը ձեւավորված է, գնում ենք առաջ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս որոշմամբ լուծում են մինչեւ 14 տարեկան երեխա ունեցողների խնդիրը, իսկ մի քանի օրերի ընթացքում հերթը կհասնի նաեւ 14-ից բարձր տարիք ունեցող անչափահաս երեխա ունեցողներին:

Վարչապետը կառավարության ներկայացուցիչներին կոչ արեց բոլոր հինգ ծրագրերով աշխատել օր ու գիշեր, շաբաթ-կիրակի: «Չորեքշաբթի առավոտյան ժամը 9:00-ից այս բոլոր ծարգրերը պետք է հասանելի լինեն»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ