News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 07
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի դեմ ուղղված պայքարում շարունակում է սատարել ՀՀ առողջապահության նախարարությանը։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայիս իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան շարունակաբար ներմուծվում են մեծ քանակով բժշկական պարագաներ, ինչպես նաև սարքավորումներ։

«Շնորհակալություն ենք հայտնում նաև տարբեր երկրներում գտնվող մեր տեղական մարմիններին, որոնք մեծապես աջակցում են այս գործընթացին թե դրամական և թե տարբեր ապրանքների տեսքով։ Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ: Ֆրանսիայի տեղական մարմնից գալիք շաբաթվա ընթացքում սպասում ենք 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։

Մարտի 25-ին թվով 800 3M տիպի բարձրորակ դիմակներ փոխանցվեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 հատ բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 հատ բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։

Ավելի վաղ, շուրջ 800 կգ ընդհանուր քաշով մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ էին տրամադրվել առողջապահության նախարարությանը հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակի, «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միություն» աջակցությամբ:

Հիմնադրամի կայքում COVID-2019 համաճարակի դեմ հատուկ առցանց դրամահավաք–արշավ է կազմակերպված։ Ներկայումս հավաքագրվել է ավելի քան 50,000 ԱՄՆ դոլար։ Հավաքագրված գումարը կծառայի ՀՀ առողջապահության նախարարության ամենից առաջնային կարիքներին։ Դուք ևս կարող եք միանալ COVID-2019 համաճարակի դեմ հիմնադրամի հատուկ առցանց դրամահավաք-արշավին հետևելով այս հղմանը՝ https://bit.ly/2wsYuk9։

Կից ինֆոգրաֆիկան հակիրճ ներկայացնում է Հիմնադրամի վերջին երկու շաբաթվա ընթացքում համաճարակի դեմ ուղղված աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս կփոխվի ամերիկացիների աշխարհայացքը կորոնավիրուսից հետո․ AP
Ամերիկյան փորձի կարեւորագույն գիծը կարճ հեռավորության վրա մնացած աշխարհին պահելն էր տնտեսության, տեխնոլոգիաների, մշակույթի կամ որեւէ այլ ոլորտում․․․
Ռուս երգչուհի Նադեժդա Բաբկինան կորոնավիրուսի թեստ է հանձնել․ ԶԼՄ-ներ
Ընդ որում՝ երգչուհու որդի Դանիլ Սազեդատելեւը հաստատել է մոր հոսպիտալացման, ինչպես նաեւ կորոնավիրուսի թեստը հանձնելու փաստը․․․
Ամերիկացի կենսաբանները կորոնավիրուսը «հնչունավորել» են
Ամերիկացի կենսաբանները կորոնավիրուսի սպիտակուցների տատանումները վերածել են հնչյունի…
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է Չինաստանի վերականգնման հուսադրող նախանշանների մասին
ԱՄՀ-ի առաջատար տնտեսագետները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված պանդեմիան տարել է աշխարհը դեպի անկում․․․
Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի
Մինչ այժմ բուժվել է 62 քաղաքացի, մահացել 8-ը…
Եվրոպայում հույս ունեն, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է դանդաղել․ CNBC
Եվրոպայում կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն Իտալիան հայտնել է COVID-19-ի հետեւանքով վերջին երկու շաբաթվա ընթացքում մահերի ամենափոքր թվի մասին․ կիրակի այդ թիվը կազմել է 525․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ