News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 07
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերում գործում են մի շարք խմբեր, որտեղ թեթեւ մարդատար ավտոմեքենաների վարորդների կողմից տեղադրվում են հայտարարություններ եւ առաջարկվում վճարովի ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացում Հայաստանի Հանրապետության տարբեր ուղղություններով, ինչպես նաեւ կան խմբեր, որտեղ շատ վարորդներ առաջարկում են ուղեւորափոխադրումներ իրականացնել պարզապես բարեգործական նպատակներով։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս առնչությամբ խնդիրն այն է, որ վարորդներն ուղեւորների փոխադրման  ծառայություններն իրականացնում են թույլատրված սահմանված քանակից ավելի ուղեւորների  նստեցումներով՝ այդ կերպ խախտելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 24- ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշումը, որտեղ համաձայն որոշման 3-րդ կետի թույլատրվում է (ուղեւորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչեւ մեկ մեծահասակ ուղեւորի փոխադրումը: Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության եւ լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաեւ տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում  տվյալ խմբերի կայքավարներին (ադմիններին) եւ խմբի բոլոր անդամներին ցուցաբերել բարձր պատասխանատվություն, զերծ մնալ նման գործելաոճից՝ չնպաստելով COVID-19 վարակի հնարավոր տարածմանը եւ ենթարկվել Պարետի ցուցումներին, հակառակ դեպքում Պարետի ցուցումները խախտելու համար նախատեսված են վարչական պատասխանատվության խիստ միջոցներ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել. Հետո եկել՝ դիմումները հետ են վերցրել
Պատճառն այն է, ըստ տնօրեն Հովակիմյանի, որ որոշ բժիշկներ չեն համաձայնում արտակարգ ռեժիմում աշխատել...
Ինչպե՞ս կփոխվի ամերիկացիների աշխարհայացքը կորոնավիրուսից հետո․ AP
Ամերիկյան փորձի կարեւորագույն գիծը կարճ հեռավորության վրա մնացած աշխարհին պահելն էր տնտեսության, տեխնոլոգիաների, մշակույթի կամ որեւէ այլ ոլորտում․․․
Ռուս երգչուհի Նադեժդա Բաբկինան կորոնավիրուսի թեստ է հանձնել․ ԶԼՄ-ներ
Ընդ որում՝ երգչուհու որդի Դանիլ Սազեդատելեւը հաստատել է մոր հոսպիտալացման, ինչպես նաեւ կորոնավիրուսի թեստը հանձնելու փաստը․․․
Ամերիկացի կենսաբանները կորոնավիրուսը «հնչունավորել» են
Ամերիկացի կենսաբանները կորոնավիրուսի սպիտակուցների տատանումները վերածել են հնչյունի…
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է Չինաստանի վերականգնման հուսադրող նախանշանների մասին
ԱՄՀ-ի առաջատար տնտեսագետները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված պանդեմիան տարել է աշխարհը դեպի անկում․․․
Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի
Մինչ այժմ բուժվել է 62 քաղաքացի, մահացել 8-ը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ