News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը:

Այս մասին տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

Այսօր առավոտյան, քաղաքապետարանի միջոցներով և աշխատակիցների մասնակցությամբ, ալկոգել ախտահանիչ նյութի տարրաներ են տեղադրվել կենտրոնական շուկայի մուտքերում, ավտոկայարանում, մայրաքաղում կանոնավոր երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղևորասրահներում, բազմահարկ բնակելի շենքերի բոլոր վերելակներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև ու Ազատամարտիկների պուրակներում:

Օրվա երկրորդ կեսին քաղաքապետարանին ենթակա «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև կանգառ-սրահներում: Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, ինչ ջրցան մեքենաները քլորաջրով ախտահում են քաղաքի ճանապարհները: Այս գործընթացն ու բազմահարկ շենքերի շքամուտքերի, ներսի պատերի և աստիճանավանդակների՝ օրեր առաջ մեկնարկած ախտահանումը շարունակական են լինելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ