News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բոլորը հասկանում են, որ ապատեղեկատվության դեմ պետք է պայքարել, բայց համացանցը ամբողջությամբ բաց է եւ հասանելի: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով` այնտեղ հեշտությամբ հնարավոր է հանդիպել անհայը  աղբյուրների, որոնք եւս կարող են ապատեղեկատվության տարածման տարր դառնալ: «Եվ նրանց նույնիսկ տուգանել հնարավոր չէ, քանի որ դրա համար նրանց դեռ պետք է գտնել: Այսինքն, եթե ինչ-որ մեկը ցանկանում է միտումնավոր կերպով ապատեղեկատվություն տարածել, ապա այդ նպատակը կիրականացնեն այն աղբյուրներից, որոնք դժվար է նույնականացնել»,- պարզաբանեց Սամսոնյանը:

Նման դեպքերում, ինչպես նշեց պատգամավորը, կարող են տուժել այն ԶԼՄ-ները, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը` նշելով, որ այն երկրները, որոնք հրաժարվել են գրաքննություն մտցնել, հաշվի են առել այս հանգամանքը: «Ի վերջո, ժամանակակից աշխարհում այդ տեղեկատվական հոսքերը դժվար է կարգավորել»,- արձանագրել է խորհրդարանականը:

Պատգամավորը կարծում է, որ լրատվամիջոցների գործունեության նկատմամբ կոշտ միջոցառումներն ու սահմանափակնորը կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի միջազգային վարկանիշի վրա: «Լրատվամիջոցներն իրենց աղբյուրներն ունեն: Իրենց աղբյուրներ ունեն ոչ միայն խորհրդարանն ու կառավարությունը:
Եթե պարետը լրատվամիջոցներին սահմանափակում է միայն պաշտոնական տեղեկատվության առումով, ապա նա պարտավոր է աշխատել եւ համագործակցել նրանց հետ, որպեսզի նրանց տեղեկատվության աղբյուրները նույնպես հստակեցվեն եւ, անհրաժեշտության դեպքում, հանրայնացվեն: Այսինքն, պարզապես վերցնել եւ հայտարարել, որ, վերջ, դուք այլեւս տեղեկատվություն չեք հրապարակում, դա կարող է ավելի մեծ խուճապ առաջացնել, քան եթե այդ տեղեկատվությունը հրապարակվեր»,- եզրափակեց Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ իշխանությունները, արտակարգ դրություն հայտարարելով, ԶԼՄ-ներին պարտավորեցրել են միայն պաշտոնական տեղեկատվություն տարածել կորոնավիրուսի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ