News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ջ․ Տոլկինի ստեղծագործությունների՝ բերանից կրակ արձակող Սմաուգա թեւավոր վիշապը իրականության մեջ ազգականներ ունի, սակայն՝ ոչ կրակ արձակող եւ ոչ թեւավոր։ Խոսքը Smaug ցեղի մողեսների մասին է, որը այժմ համալրվել է նոր տեսակով, հայտնում է Planet- today-ը։

Այս ոչ մեծ վիշապներն ապրում են Աֆրիկայի հարավում, նրանց կարելի է հանդիպել դժվարամատչելի լեռնային շրջանների կիրճերում։ Զարմանալի չէ, որ այստեղ թաքնվել են այնպիսի տեսակներ, որոնք դեռեւս ուսումնասիրված չեն, օրինակ՝ Smaug swazicus մողեսը, որին հայտնաբերել են Բլումֆոնտեյնում Հարավաֆրիկյան ազգային թանգարանի եւ Ֆլորիդայում ազգային պատմության թանգարանի աշխատակիցները։

«Smaug swazicus-ը երեսուն սանտիմետրանոց մուգ շագանակագույն, մեջքին դժգույն դեղին գծերով մողես-վիշապ է։ Իր անվանումը նոր տեսակը ստացել է Էսվատինի (Սվազիլենդ) պատվին։ Այս երկրում է կենտրոնացած Smaug ցեղի ներկայացուցիչների մեծ մասը»,- պատմում է հետազոտության հեղինակ Մայքլ Բեյթսը։

Նա նշել է, որ S. Swazicus-ի չափերը թույլ են տալիս ենթադրել, որ սա Smaug ցեղի ամենախոշոր տեսակն է։ Սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որոնք դժվար են, քանի որ մենք խոսում ենք ոչ մարդամոտ մողեսների մասին, որոնք ապրում են հետազոտության համար բարդ միջավայրում։ Գիտնականները նշում են, որ Smaug ցեղի մողեսները սրընթաց անհետանում են։ Եթե իրավիճակը չփոխվի, նրանք կարող են ընդհանրապես անհետանալ հիսուն տարի հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ