News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պերուի իշխանությունները բնակիչներին կոչ են արել դադարեցնել չղջիկների որսը, որոնց ոչնչացնում են՝ ենթադրելով, որ դրանք կորոնավիրուս են տարածում, հայտնում է Nat-geo-ն։

Անցյալ շաբաթ Վայրի անտառների եւ ֆաունայի ազգային գործակալության (SERFOR) աշխատակիցներին հաջողվել է փրկել մոտ 200 չղջիկների, որոնց Կախամարկա հյուսիսային շրջանի գյուղացիները բռնել եւ ցանկացել են այրել։ Կենդանիներին բռնագրավել եւ բաց են թողել բնակավայրից հեռու քարանձավում։

Բնակիչները հարձակվել են չղջիկների վրա, քանի որ կարծել են, թե նրանք կորոնավիրուս են տարածում, հայտարարել են գործակալությունում։ SERFOR-ում բացատրել են, որ չղջիկները կարող են օգտակար լինել մարդկանց համար, քանի որ նրանց տեսակների 70 տոկոսը միջատներով է սնվում, այդ թվում՝ գյուղատնտեսության համար վնասակար, ինչպես նաեւ դենգե վիրուս եւ այլ հիվանդություններ տարածող միջատներով։

Կազմակերպությունում խորհուրդ են տվել սննդի մեջ չղջիկի կամ այլ վայրի կենդանու միս չօգտագործել։

Գիտական աշխարհում համընդհանուր ճանաչում ունի այն փաստը, որ SARS-CoV-2-ը մարդուն չղջիկներից է անցել, սակայն միջնորդի միջոցով, որը կարող էր օձ կամ պանգոլին լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ