News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 30
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մարտի 31-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ ակտիվացել են քննարկումները, թե, հաշվի առնելով առկա մարտահրավերները, առաջին հերթին՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքը, այս անգամ որքանով ակտիվ կլինեն դիտորդական առաքելությունները:

Այս հարցերին «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Տիկին Արզումանյան, լուրեր են պտտվում, թե Արցախում ընտրություններն անցկացվելու են այսպես ասած փակ ռեժիմով, առանց լրատվամիջոցների, դիտորդների:

Այդ լուրերը իրականության չեն համապատասխանում: Ինչպես նախորդ բոլոր համապետական եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ էր, այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ ընտրական գործընթացը լինի օրենքի պահանջներին համապատասխան, բաց, թափանցիկ: Դիտորդների եւ լրատվամիջոցների մասնակցությունն էլ, հավատացնում եմ, բոլոր հիմքերն ունի նախորդ տարիների ռեկորդները գերազանցելու համար:

Արդեն կարո՞ղ ենք մասնակցության հայտ ներկայացրած լրատվամիջոցների եւ դիտորդների մասին որոշակի տեղեկություններ հրապարակել:

Սկսենք լրատվամիջոցներից: Այս պահին արդեն ունենք ԿԸՀ-ում հավատարմագրված 13 տեղական՝ արցախյան լրատվամիջոց՝ 74 ներկայացուցչով: Հայաստանյան լրատվամիջոցներից մարտի 31-ի ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 21-ը, ընդհանուր առմամբ 114 ներկայացուցչով: Միջազգային լրատվամիջոցներից այս պահին հավատարմագրվել են 3-ը՝ 9-ը ներկայացուցչով: Եթե ի մի բերենք, այս պահին արդեն ունենք հավատարմագրված 37 զանգվածային լրատվամիջոց՝ 197 ներկայացուցչով: Ընդ որում, միջազգային լրատվամիջոցների հավատարմագրման ժամկետը դեռ ավարտված չէ:

Իսկ ի՞նչ կասեք դիտորդների մասին:

Կասեմ, որ աննախադեպ ակտիվություն է գրանցվել: Եվ դա թվերն են հիմնավորում: Միայն Արցախից 9 կազմակերպություն է հավատարմագրվել: Նրանց կողմից ներկայացված ցուցակներում ներառված դիտորդների ընդհանուր թիվը կազմում է 437: Ընդ որում, որոշ կազմակերպություններ ներկայացել են բավական մեծ թիմերով: Օրինակ՝ Քաղաքացիական հաբ ՀԿ-ն ներկայացրել է 128 հոգանոց ցուցակ, Իրավական կրթություն ՀԿ-ն՝ 119, Ապառաժ երիտասարդական միությունը՝ 65 հոգանոց դիտորդական թիմ կունենա, Հայկի Սերունդ կազմակերպությունը՝ 46: Այսինքն, բավական մանրամասն եւ ծավալուն աշխատելու հնարավորություն կլինի:

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է հայաստանյան 6 կազմակերպություն՝ ընդհանուր առմամբ 467 դիտորդով: Այս դեպքում դիտորդական ամենամեծ խմբերն ունեն Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն՝ 324 հոգանոց ցուցակով,  եւ  Թրանսփարանսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն՝ 97 դիտորդով: Դիտորդական առաքելության հայտ ներկայացրած հայաստանյան մյուս կազմակերպությունները՝ Ինքնություն եւ ազատ կամք, Քաղաքացիական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Թալիշ սահմանամերձ բնակավայրերՀայաստանի հույների Պատրիդա կազմակերպություների դիտորդների թիվը տատանվում է 2-ից 37-ի միջակայքում:

Ընդհանուր առմամբ՝ այս պահին դիտորդական առաքելության համար միայն Արցախից եւ ՀՀ-ից հավատարմագրվել է 15 կազմակերպություն: Իսկ դիտորդների թիվը կազմում է 904: Սա ռեկորդային թիվ է, բայց լիովին տեղավորվում է Արցախի ընտրական գործընթացների տրամաբանության մեջ: 1991թ. Անկախության հանրաքվեին 41 դիտորդ է հետեւել, 2017թ. Սահմանադրական հանրաքվեին՝ 104 միջազգային եւ 103 տեղական դիտորդ եւ լրատվամիջոցների 80-ից ավելի ներկայացուցիչ: Իսկ 2019թ. ՏԻՄ ընտրություններին 324 դիտորդ ենք ունեցել: Այսինքն, աճի տրամաբանությունը պահպանվում է:

Ի՞նչ կարող ենք ասել միջազգային դիտորդների ներգրավվածության մասին:

Ինչպես միշտ, Արցախի իշխանությունները դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ ուղարկել են մի շարք կազմակերպությունների, նաեւ՝ միջազգային մի շարք լրատվամիջոցների: Այս պահին կարող եմ միայն ասել, որ ունենք 140 դիտորդի եւ մոտ 40 լրատվամիջոցների ներկայացուցիչների նախնական համաձայնությունը՝ 38 երկրից: Թե նրանցից քանիսը կկարողանան մարտի 31-ի ընտրություններին ներկա գտնվել՝ այս պահին դժվար է ասել: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ակտիվ տարածումը իրավիճակը ժամ առ ժամ է փոխում: Իսկ մարդկանց տեղաշարժի սահմանափակումը շատ երկրներում շարունակում է դիտարկվել այդ վիրուսի տարածումը կանխարգելելու ամենատարածված միջոցը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր հանձնել եմ կորոնավիրուսի տեստ․ «Իմ քայլի» պատգամավորը գրառում է արել, ապա խմբագրել այն
Արցախում այսօր լռության օր է
Արցախի նախագահի հավակնորդների առաջատարներն են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը...
Որոշ դիտորդների շրջանում կորոնավիրուսի նախնական ախտորոշումից հետո «Ականատեսը» չի մեկնի Արցախ
COVID-19-ի տարածման միտումներն աշխարհում, ինտենսիվորեն աճող տեմպերը Հայաստանում...
Համոզված եղեք, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան
Երբ ասում եք՝ վերջին երկու տարիներին աննախադեպ սպառազինություն է ձեռք բերվել, արդյոք տեղյա՞կ եք՝ երբ են այդ պայմանագրերը...
Ես պատրաստ եմ անվտանգության հարցերով բոլորի հետ համագործակցել. Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյանը պատասխանեց, որ ինքը մի քանի անգամ ասել է, որ…
Ես չեմ կարծում՝ խորհրդարանը խուսափում է դրանից․ Ղուլյանը՝ արտակարգ դրության մասին
Քննարկվել է նոր կորոնվիրուսի տարածումը համապատսխան կառույցների մասնակցությամբ․․․