News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ծավալուն աշխատանքները լուսաբանելու, ինչպես նաև Արցախի ողջ տարածքում իրականացվող աշխատանքները պատշաճ ձևով ներկայացնելու համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու հանձնաժողովի ներքո գործող տեղեկատվական շտաբ:

Այս մասին «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Նախագահի խորհրդական, տեղեկատվական շտաբի աշխատանքները համակարգող Տիգրան Աբրահամյանը և ավելացրել, որ ներկայումս շտաբի աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:

««Մեր նպատակն է ժամանակին, օբյեկտիվ, օպերատիվ տեղեկատվության փոխանցումը մեր հանրությանը: Կեղծ տեղեկատվության դեմ պայքարի առաջնային սկզբունքը պաշտոնական տեղեկատվության օպերատիվ ապահովումն է, ինչը և մենք փորձում ենք իրականացնել: Առհասարակ, կեղծ տեղեկատվության իմաստով, երկու խումբ կարելի է առաանձնացնել: Առաջինը՝ արտաքին տեղեկատվական ռիսկերն են՝ առաջին հերթին կապված ադրբեջանական «տեղեկատվական դիվերսիաներ»-ի հետ: Երկրորդ խումբը՝ ներքին տեղեկատվական ռիսկերն են, որոնք առավելապես արտահայտվում են տարբեր անձանց անզգույշ, չկշռադատված վարքագծով, ինչը կարող է արտահայտվել հատկապես սոցցանցերում հայտնվող չստուգված, նաև ակնհայտ կեղծ տեղեկատվության արտահայտմամբ: Տեղեկատվական շտաբը մեր քաղաքացիներին ապահովել ու ապահովելու է իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությամբ, այնպես որ հորդորս է՝ հետել պաշտոնական լրահոսին»,- մանրամասնել է Տ. Աբրահամյանը:

Մեր զրուցակիցը նշել է, որ տեղեկատվական շտաբը օրվա ընթացքում բավականին զանգեր է ստանում, մի մասը՝ գործընկեր ԶԼՄ-ներից, մյուս կողմից՝ զուտ տեղեկատվական բնույթի հարցերով ու առաջարկներով շտաբ են դիմում տարբեր քաղաքացիներ:

Տ. Աբրահամյանի խոսքով՝ հավաքագրվող տեղեկատվությունը մշակվում է և փորձում են օպերատիվ կերպով պատասխանել ԶԼՄ-ների հարցադրումներին, ինչպես նաև քաղաքացիների բարձրացված հարցերը ներկայացնել օպերատիվ շտաբին, ըստ անհրաժեշտության՝ ուղիղ ձևով փոխանցելով այն գերատեսչություններին, որոնց տիրույթում է դրա արձագանքը:

«Մեծ թիվ են կազմում նաև այն զանգերը, որոնք գործառութային առումով մեզ չեն վերաբերվում: Պայքարը վարակի տարածման դեմ առավել արդյունավետ կլինի, եթե դրանում ներգրավվեն մեր հասարակության բոլոր շերտերը՝ յուրաքանչյուրն իր մասով, մի մասը կամավորական սկբունքներով՝ տարբեր աշխատանքների ներգրավվելով, մի մասը ֆինանսական (համապատասխան հաշիվներ են բացված), ինչու չէ՝ մի մասն էլ մեկուսացման կամ ինքնամեկուսացման սկզբունքի շրջանակներում: Այս պայքարը քաղաքական, աշխարհաքաղաքական սահմաններ չի ճանաչում և մեր քաղաքացիներ անհրաժեշտ ծառայությունների մատուցման ճանապարհին պետք է համախմբենք մեր բոլոր ուժերն ու ռեսուրսները»,- ընդգծել է Տ. Աբրահամյանը»,-ասված է հրապարակման մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արագընթաց գնացքներն օգտագործվում են կորոնավիրուսի դեմ պայքարում. ABC News
Ինտենսիվ թերապիայի այդ շարժական բաժանմունքը գերծանրաբեռնված հիվանդանոցների հոգսը թեթեւացնելու համար օգտագործվող գնացքների, ուղղաթիռների, ինքնաթիռների եւ անգամ ռազմական նավերի լայնածավալ մոբիլիզացման միայն մի մասն է…
Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան
Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն․․․
Կիեւում արգելել են դուրս գալ փողոց առանց դիմակի կամ ռեսպիրատորի. 112.ua
Նաեւ քաղաքային իշխանությունները հաստատել են միջոցառումների նոր ցանկը՝ ուղղված Covid-19 սուր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը…
Մայրիկիս շատ եմ կարոտել, բայց հանուն նրա արդեն երեք շաբաթ է նրան չեմ տեսել․ Աննա Հակոբյան
Մնանք տանը հանուն մեր սիրելիների․․․
Շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից․ կառավարության նախաձեռնությունը
Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք․․․
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի ամենափոքր թիվը վերջին 9 օրվա ընթացքում. The Guardian
Ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների՝ հաստատված դեպքերի թիվն ընդհանուր առմամբ կազմում է 130 759-ը…
Ամենաշատ