News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանում հայտարարված արտակարգ դրությունից եւ գործող սահմանափակումներից ելնելով, Վիրահայոց թեմը հոգեւոր ծիսակատարությունները եւ արարողությունները կիրականացնի փոփոխված ձեւաչափով: Այս մասին հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ հատուկ տեսաուղերձի միջոցով: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: 

Ինչպես նշվում է ուղերձում, թեմի պաշտոնական կայքէջում եւ ֆեյսբուքյան էջում կտեղադրվի կիրակնօրյա Սուրբ Պատարագների խորհուրդների քարոզչությունը, որը կներկայացնի Վիրահայոց թեմի առաջնորդը:

«Ծաղկազարդի տոնի, Ավագ շաբաթվա բոլոր օրերի խորհուրդները եւ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նվիրված արարողությունները, նույնպես կկատարվեն եկեղեցիներում, փակ վիճակում, որոնց հավատացյալները կարող են ունկնդրել եկեղեցու մերձակա տարածքում՝ բարձրախոսների միջոցով կամ դիտել տանը առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ»,- հայտարարել է Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդի տեղապահը վիրահայերին կոչ է արել, պահպանել հանգստություն եւ աղոթել տանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ