News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.37
EUR
585.48
RUB
6.41
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, որով, մասնավորապես, կարգավորվում են Հայաստանում տիեզերական գործունեության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ տիեզերական տեխնիկայի արտադրության, վերանորոգման, արդիականացման, այդ տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների, փորձարկումների իրականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունման եւ մշակման հետ կապված հարաբերություններն ու սկզբունքները:

Նախագահ Սարգսյանը բազմիցս է հանդիպումներ ունեցել ավիացիոն եւ աերոտիեզերական արդյունաբերության մեջ խոշոր ներդրում ունեցող համաշխարհային հայտնի ընկերությունների, գիտական հաստատությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ, մշտապես նշելով, որ Հայաստանը դեռեւս խորհրդային տարիներից հայտնի է այս ոլորտում իր գիտական ներուժով ու փորձառությամբ եւ այսօր էլ ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Գերմանիայում տիեզերական կենտրոն կբացի
իեզերքը նույնպես ՆԱՏՕ-ի համար կարեւոր տարածք է` հաշվի առնելով նավիգացիայի, հետախուզական տվյալների հավաքագրման, հաղորդակցությունների եւ հրթիռների արձակման մեր հնարավորությունները․․․
NASA-ն Լուսնի վրա 4G բջջային ցանց է գործարկում
Իր Artemis ծրագրի շրջանակներում NASA-ն նախատեսում է մինչեւ 2024 թվականը տիեզերագնացներ ուղարկել Լուսին․․․
Crew Dragon տիեզերանավի թռիչքը կկայանա նոյեմբերից ոչ շուտ
«SpaceX Crew-1 առաքելության թռիչքը դեպի ՄՏԿ այժմ պլանավորվել է նոյեմբերի կեսերից ոչ շուտ, ինչը տալիս է SpaceX-ին հավելյալ ժամանակ սարքավորումը թեստավորելու եւ տվյալները վերլուծելու համար»…
Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է սեւ խոռոչների հետազոտության համար
2020-ին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել Ռոջեր Փենռոուզը, Ռայնհարդ Հենցելը եւ Անդրեա Գեզը...
Ամերիկացի գեներալ. ԱՄՆ տիեզերական ուժերի ստորաբաժանումները մի օր ուղեծիր դուրս կբերվեն
Ինչ-որ պահի, այո, մենք մարդկանց կուղարկենք տիեզերք…
ԱՄԷ-ն նախատեսում է 2024 թվականին անօդաչու տիեզերանավ ուղարկել Լուսին
2024 թվականին հաջողության հասնելու դեպքում ԱՄԷ-ն կարող է դառնալ երկրագնդի չորրորդ երկիրը, որը Լուսնի վրա տիեզերանավ կիջեցնի․․․
Ամենաշատ