News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ախալքալաքում կրակոցներ են հնչել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է տեղի բնակիչ Ս․ Ա-ն և տեղեկացրել, որ կրակոցները հնչել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի տան կողմից՝ խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին պատկանող տարածքի ուղղությամբ:

Հարցին, թե կան տուժածնե՞ր, թե ոչ, զրուցակիցն ասել է, որ այս պահին տեղեկություն չունի. «Մի քանի կրակոցներ են հնչել, այս պահին ամբողջ տարածքը փակ է, դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, իսկ քաղաքացիների մուտքն արգելվել է: Տեղյակ ենք, որ դեպքի վայրում են և՛ Հենզել Մկոյանն ու նրա հարազատները, և՛ Սամվել Պետրոսյանը։ Դեպքը տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ, մարդիկ մի փոքր վախեցած են, բայց արդեն ամեն ինչ կարծես՝ անվտանգ է, տեղում են ոստիկանները նաև այլ շրջաններից»:

Tert.am-ի զանգերին Հենզել Մկոյանը չի պատասխանել, իսկ Սամվել  Պետրոսյանի հեռախոսահամարին պատասխանող անձն ասել է, որ Սամվել Պետրոսյանն այս պահին զբաղված է և չի կարող հարցերին պատասխանել: Կրակոցների վերաբերյալ, բացի միջադեպից զրուցակիցն այլ մանրամասներ չի հայտնել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Tert.am-ին հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ և այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ամենաշատ