News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունն այսօր տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածի մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։

Այսօր ավելի վաղ՝ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ. մյուսը ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ տարիքային բարձր խմբում են՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»։

NEWS.am-ը Առողջապահության նախարարությունից փորձեց ճշտել՝ արդյոք մահացածը վարչապետի նշած երկու քաղաքացիներից մեկն է, քանի որ վարչապետը խոսում էր 75–ից բարձր տարիքային խմբի մասին, մինչդեռ մահացածը 72 տարեկան է։

Նախարարությունից ասացին, որ չեն մեկնաբանում։ Տեղեկացրին միայն, որ մահացածը կին է, Հայաստանի քաղաքացի, և նախորդ օրվանից եղել է ծայրահեղ ծանր վիճակում Վերակենդանացման բաժնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ