News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկայիս ճգնաժամի պայմաններում ֆերմերների համար կստեղծվեն արտոնյալ պայմաններ: Վարկային մի շարք ծրագրերով սուբսիդիաների չափը կարող է հասնել մինչեւ 100%, ինչը նշանակում է 0% տոկոսադրույք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: Նրա խոսքով՝ միկրովարկերի ծրագրի առաջին փաթեթը սահմանվել է մինչեւ 1 մլն դրամի չափով 0% տոկոսադրույքով, եթե  բանկը դրական է գնահատում ֆերմերի հնարավորությունը, ապա արտոնյալ ժամկետը կազմում է 9 ամիս, իսկ մարման ժամկետը՝ 2 տարի:

«Ֆերմերներին ավելի խոշոր վարկեր կտրամադրվեն: Այդ դեպքում եւս կկիրառվի 0% տոկոսադրույք: Տվյալ դեպքում 3-15 մլն դրամի չափով վարկի մարման ժամկետը կկազմի մինչեւ 5 տարի, արտոնյալ ժամկետը՝ 1 տարի»,- նշեց փոխնախարարը:

Նա պարզաբանեց, որ այսօր ավելի շահավետ ուղղություններ են համարվում ինտենսիվ այգիները, ջերմոցաշինությունը եւ խելացի անասնապահությունը:

«Ինտենսիվ այգիների ծրագիրը լավ հնարավորություն է՝ օգտագործելու չմշակված հողերը: Վարկերը, որոնք նախատեսված են այդ ծրագրի շրջանակում, թույլ են տալիս 0,5-ից մինչեւ 100 հա այգիներ հիմնել: Յուրաքանչյուրին կտրամադրվի 2,5 մլրդ դրամ վարկ: 5 տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտը ոչինչ չի վճարում: առաջին տարում ֆերմերը որեւէ ծախս չի կատարի: Ինչպես նաեւ 0% վարկ կտրամադրվի ոռոգման եւ հակակարկտային համակարգերի շինարարության համար: Կարկուտի ռիսկից ապահովագրվելու համար կառավարությունն առաջարկում է վարկեր հակակարկտային կայանների կառուցման համար: 1,8 մլրդ դրամի չափով հումքի համար տրամադրվող վարկի նախկինում գործող ծրագրով սահմանվում է 0% տոկոսադրույք, իսկ մարման ժամկետը կերկարաձգվի մինչեւ 1,5 տարի: Այդ տոկոսադրույքները կկիրառվել նաեւ կոոպերատիվների նկատմամբ, որոնք ոչ միայն կֆինանսավորվեն, այլ նաեւ կհամաֆինանսավորվեն 30 տոկոսով»,- ասաց Արման Խոջոյանը:

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն էլ հավելեց, որ ֆերմերներն այժմ կարող են տոհմային անասունների ձեռքբերման համար վարկ վերցնել 0 տոկոսով։ մասնավորապես, նախատեսվում է տրամադրել 300 մլն դրամ՝ 5 տարի մարման ժամկետով:

«Կոոպերատիվների դեպքում պետության կողմից անասնաբուծության, ոչխարաբուծության եւ այծաբուծության համաֆինանսավորումը կարող է հասնել մինչեւ 70 տոկոս»,- եզրափակեց նա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ