News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ կառավարությունը կազմել է այն ինը ոլորտների ցանկը, որոնք ամենաշատը կտուժեն կորոնավիրուսի հետ կապված տնտեսական իրավիճակի պատճառով։ Դրանց առաջարկվում է առաջին հերթին աջակցություն ցուցաբերել, գրում է Forbes-ը։

Գործարարների հետ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասնակիցները ցույց են տվել այդ ցուցակը պարունակող փաստաթուղթը։ Forbes-ը նույնպես ծանոթացել է այդ փաստաթղթի հետ։ Դրա իսկությունը հաստատել են հանդիպման մասնակիցներից մեկը եւ դաշնային մի պաշտոնյա։

Ցուցակում, որին ծանոթացել է Forbes-ը, նշված են՝

• Ավիափոխադրումները, օդանավակայանները, ավտոփոխադրումները

• Մշակույթը, հանգստի եւ զվարճանքների կազմակերպումը

• Ֆիզկուլտուրայի եւ առողջարարական գործունեությունը եւ սպորտը

• Զբոսաշրջային գործակալությունների եւ զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների գործունեությունը

• Հյուրանոցային բիզնեսը

• Հասարակական սնունդը

• Լրացուցիչ կրթության կազմակերպությունները, ոչ պետական կրթական հաստատությունները

• Համաժողովների եւ ցուցահանդեսների կազմակերպումը

• Բնակչությանը կենցաղային ծառայությունների մատուցումը (վերանորոգում, լվացք, քիմմաքրում, վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների ծառայություններ)։

Նախօրեին Պուտինը ելույթ է ունեցել ռուսաստանցիներին ուղղված արտակարգ ուղերձով։ Նա ընդգծել է, որ ընթացիկ սոցիալ-տնտեսական իրավիճակում անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր, նախ եւ առաջ, որպեսզի ապահովվի քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, նրանց եկամուտների եւ աշխատատեղերի պահպանումը, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը, որտեղ միլիոնավոր մարդիկ են զբաղված։ Պուտինը հայտարարել է, որ գործարարները հարկերի վճարումը հետաձգելու թույլտվություն կստանան, ապահովագրական վճարները կնվազեն մինչեւ 15 տոկոս, իսկ այն աշխատողները, ում եկամուտը նվազել է 30 տոկոսով ու ավելի, վարկերի եւ հիփոթեքի վճարումը հետաձգելու թույլտվություն կստանան։

Գործարարների հետ մարտի 26-ին Պուտինի հանդիպման ժամանակ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ բիզնեսները անհապաղ վարկեր կստանան՝ աշխատավարձերը վճարելու համար։ Նրա խոսքերով՝ վարկերը հասանելի կլինեն արդեն հաջորդ շաբաթվանից՝ Խնայբանկի եւ ՎՏԲ-ի հետ պիլոտային ռեժիմով։ Բելոուսովն ընդգծել է, որ տոկոսադրույքները կսուբսիդավորվեն մինչեւ զրոյական մակարդակ՝ մարման բարձր երաշխիքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ