News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ից կփակվի Ուկրաինայի պետական սահմանը եւ կդադարեցվեն բոլոր ուղեւորափոխադրումները։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Liga.net-ը։

Նախագահը հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ կոչ էր արել քաղաքացիներին շտապ Ուկրաինա վերադառնալ։ Նրա խոսքերով՝ մեծ մասը դա ինքնուրույն է արել, ավելի քան 80 000 ուկրաինացիների իշխանություններն են օգնել վերադառնալ՝ ինքնաթիռներով, գնացքներով, ավտոբուսներով։

«Եւ այսօր մենք արդեն սպասելու ժամանակ չունենք։ Մենք հայտնվել ենք դեռեւս արտասահմանում գտնվող քաղաքացիների եւ 40 մլն քաղաքացիների անվտանգության միջեւ ծանր ընտրության առջեւ»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ պետությունը պետք է հոգ տանի յուրաքանչյուր ուկրաինացու համար։ Նրանց համար, ովքեր չեն կարողանա վերադառնալ մնացած օրերին, հոգ կտանեն դիվանագիտական ներկայացուցչությունները եւ համայնքները։ Նա հավաստիացրել է, որ արտասահմանում մնացած ոչ մի ուկրաինացու մասին չեն մոռանա։

«Մենք աստիճանաբար կվերադարձնենք ձեզ արտասահմանից, սակայն հաշվի առնելով ձեր գտնվելու վայրում համաճարակային իրավիճակը, ինչպես նաեւ ձեր պարտադիր մեկուսացման համար անհրաժեշտ միջոցների ապահովման մակարդակն ու բժշկական համակարգի պատրաստակամությունը»,- ասել է Զելենսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիանա Արբուսի եւ Մարլոն Բրանդոյի մասին գրքերի հեղինակ Պատրիսիա Բոսուորթը մահացել է կորոնավիրուսից․ ABC News
Հենց այդ գիրքն է «Մորթի․ Դիանա Արբուսի երեւակայական դիմանկարը» հայտնի ֆիլմի սցենարի հիմքում, որը նկարահանվել է 2006 թվականին գլխավոր դերում Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ․․․
Ֆրանսիայում արագընթաց գնացքներն օգտագործվում են կորոնավիրուսի դեմ պայքարում. ABC News
Ինտենսիվ թերապիայի այդ շարժական բաժանմունքը գերծանրաբեռնված հիվանդանոցների հոգսը թեթեւացնելու համար օգտագործվող գնացքների, ուղղաթիռների, ինքնաթիռների եւ անգամ ռազմական նավերի լայնածավալ մոբիլիզացման միայն մի մասն է…
Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան
Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն․․․
Կիեւում արգելել են դուրս գալ փողոց առանց դիմակի կամ ռեսպիրատորի. 112.ua
Նաեւ քաղաքային իշխանությունները հաստատել են միջոցառումների նոր ցանկը՝ ուղղված Covid-19 սուր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը…
Մայրիկիս շատ եմ կարոտել, բայց հանուն նրա արդեն երեք շաբաթ է նրան չեմ տեսել․ Աննա Հակոբյան
Մնանք տանը հանուն մեր սիրելիների․․․
Շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից․ կառավարության նախաձեռնությունը
Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ