News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջարկել է ամսական 2500 ֆունտ սթեռլինգի չափով դրամական գրանտներ վճարել ինքնազբաղված աշխատակիցներին, որպեսզի կանխի կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները, հայտնում է Bloomberg-ը։

Գանձապետարանի կանցլեր Ռիշի Սունակը հայտարարել է եռամսյա պլանի մասին, որը մոտ 9 մլրդ ֆունտ կարժենա։ Նախկինում նա առաջարկել էր քաղաքացիներին վճարել նրանց աշխատավարձի մի մասը, ինչը քննադատության էր արժանացել, քանի որ չէր ներառում ինքնազբաղված քաղաքացիներին։

«Դուք մոռացված չեք»,- հայտարարել է Սունակը,- Մենք չենք թողնի ձեզ։ Մենք բոլորս միասին կլինենք»։

Սունակի խոսքերով՝ ինքնազբաղված աշխատակիցների մոտ 95 տոկոսը՝ 3,8 մլն մարդ, կկարողանա գրանտներ ստանալ։ Պատրաստված է 100 մլրդ ֆունտ ընդհանուր գումարով չորս փաթեթ՝ ձեռնարկությունների եւ աշխատողների համար, քանի որ համավարակը կտրուկ դանդաղեցնում է տնտեսական ակտիվությունը։

Սունակի խոսքերով՝ «կառավարությունը ոչինչ չի կարող անել նրանց համար, ով անցյալ տարի զբաղվել է անհատական աշխատանքային գործունեությամբ՝ ուղարկելով նրանց սոցիալական ապահովման համակարգ»։

Համարյա յուրաքանչյուր վեցերորդ աշխատող բրիտանացին այժմ համարվում է ինքնազբաղված։

Կորոնավիրուսի ճգնաժամը մի հարվածով փոխել է ֆիսկալային լանդշաֆտը։ Բրիտանիան հաշվարկել էր, որ բյուջեի դեֆիցիտն այս ֆինանսական տարում 55 մլրդ ֆունտ կլինի, սակայն Ֆիսկալային հետազոտությունների ինստիտուտի հաշվարկներով այն այժմ 200 մլրդ ֆունտ կկազմի։

Ինքնազբաղված աշխաակիցները այն ֆիզիկական անձինք են, որոնք առանց գրանցման ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում։ Օրինակ, մասնավոր տաքսիստները, կրկնուսույցները, խնամողները եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ