News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Impossible Foods-ն արհեստական մսի շուկայի առաջատարներից մեկն է: Ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ նրանց նպատակն է աստիճանաբար փոխարինել բոլոր մսային մթերքները բուսական ծագման անալոգներով: Ներկայում Impossible Foods-ն արտադրում է վեգանների համար նախատեսված տավարի ֆարշի եւ բուրգերների տարբերակներ, իսկ բոլորովին վերջերս ավելացել է նաեւ խոզի միսը, հաղորդում է HighTech+-ը:

Verge-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ընկերությունն այնքան լավ է ուսումնասիրել համի քիմիան եւ մսի ավանդական տեսակների տեքստուրան, որ կարող է ստեղծել մսի համ, տեքստուրա եւ բույր ունեցող մթերք, որոնց անալոգները գոյություն չունեն:

Բրաունը նշում է, որ դա տրամաբանական գաղափար է: Կովերը, խոզերն ու գառները դարձել են ընտանի կենդանիներ, քանի որ մարդկանց դա հաջողվել է: Այդ տեսակները չեն ընտրվել ամենահամեղ մսի հատկանիշներով: Դա նշանակում է, որ բուսական բաղադրիչներից կարելի է ստեղծել ավելի համեղ միս, քան մարդիկ երբեւէ փորձել են:

Սակայն նախ Impossible Foods-ը պատրաստվում է հասնել նշաձողին, որը զբաղեցնում է կենդանիներից ստացված արտադրանքը: Այդ նպատակով ընկերությունը մշակում է ավելի շատ անալոգներ արդեն գոյություն ունեցող եւ մարդկանց քաջ ծանոթ մսային ապրանքների համար: Դա թույլ կտա ավելի մեծ թվով սպառողներին իրազեկվել արհեստական մսի մասին եւ սկսել օգտագործել դա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ