News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանի էջում հրապարակված Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացնում են ուսումնասիրություն, կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք: Այս մասին նշված է ԲԸՏՄ-ի ֆեյսբուքյան էջում։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ այսօր Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Սեւաբերդի ջրամբարից, որտեղ երեւում են բազմաթիվ սատկած ձկներ ցամաքի մոտ։

Տպել
Ամենաշատ