News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ այսօր, ժամը 22:30-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ճանապարհային ոստիկանության տեսուչներ։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու քաղաքացիները, այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները մարել են Mercedes մակնիշի 35 CՍ 039 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Գեղարդ գյուղի բնակիչ, 62-ամյա Համբարձում Պողոսյանը ճանապարհային ոստիկաններին հայտնել է, որ մեքենան վարել է ինքը և վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունը, սակայն, ըստ աղբյուրի,  ոստիկանները ունեն կասկածներ, որ վարորդը նա չի եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ